Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել
09/08/2019 15:23
Կիսվել

Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով,  օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացրեցին, որ միաժամանակ գների բարձրացման հետևանքները  մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների,  կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝

 «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1500  ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և  Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝  250  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125  ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 4000  ՀՀ  դրամ

Արգելոց-թանգարանի մուտքն ազատ է  ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1300  ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75  ՀՀ  դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ  քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60  ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 1500  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 2500  ՀՀ  դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.

ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93