
ՎԶԵԲ-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2009Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՆԵԼ 1 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակության ղեկավար Թերի Բրաունն Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՎԶԵԲ-ը նախատեսում է այս տարվա ընթացքում Ուկրաինայի տնտեսությունում ներդնել մոտ 1 մլրդ եվրո: Թ. Բրաունի կարծիքով կողմերի միջև համագործակցության առավել մեծ նախադրյալներ կան էներգետիկայի ոլորտում: Թ. Բրաունը հայտնել է նաև, որ ՎԶԵԲ-ը մտադիր է աջակցել 2012թ. Ուկրաինայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես ՎԶԵԲ-ը կմասնակցի տեղական նշանակության ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ Ուկրաինան և ՎԶԵԲ-ը համագործակցում են շուրջ 170 ծրագրերի շրջանակներում, իսկ ՎԶԵԲ-ի ներդրումների ընդհանուր ծավալը ուկրաինական տնտեսությունում կազմում է ավելի քան 5 մլրդ դոլար: