Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Հրապարակ. Մրցույթում հաղթած դասախոսները հրաժարվում են դասավանդել ՀՊՏՀ-ում
27/08/2019 11:01
Կիսվել

Հրապարակ. Մրցույթում հաղթած դասախոսները հրաժարվում են դասավանդել ՀՊՏՀ-ում

«Հայաստանի պետական տնտեսագիտական հա­մալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ռեկտորի արդեն նախկին ժամանա­կավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը փորձում էր փո­խել դասախոսների ընտրության կարգը և նոր կանոնակարգ մտցնել: Մրցույթի արդյունքում նախկին դասախոսական կազմը դուրս էր մնում, և նոր դասախոսներ պետք է ներգրավվեին, ինչը բազում բո­ղոքների տեղիք տվեց: Եվ քանի որ այդ ընթացքում նաև պարզվեց, որ ռեկտորի ԺՊ-ի դոկտորական ատենախոսության հետ կապված գրագողության կասկածներ կան, նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ռուբեն Հայրապետյա­նը հեռացավ, նրա փոխարեն ԺՊ նշանակվեց Դիանա Գալոյանը:

Այժմ բուհի ուսանողության մի մա­սը բողոքում է Հայրապետյանին հեռացնելու դեմ, և մրցույթներում հաղթած դասախոսների մի մասը հրաժարվում է աշխատել՝ Հայրապետյանից հետո: Եթե օրեր առաջ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ էին բողոքի ակցիաներ անում կառա­վարության շենքի դիմաց, ապա վերջին օրերին այնտեղ են ռեկտո­րի պաշտոնակատարի հեռացումից դժգոհ ուսանողները: Ռեկտորի պաշտոնակատարի հեռանալուց հե­տո հեռանում են նաև նրա բերած կադրերը:

Մենք փորձեցինք զրուցել այն կադրերի հետ, որոնք հաղթել են մրցույթում, բայց որոշել են ռեկտո­րի նոր պաշտոնակատարի՝ Դիանա Գալոյանի հետ չաշխատել և արդեն հայտարարել են, որ չեն մտնելու ՀՊՏՀ:

Մեզ հետ զրույցում Արմինե Յարալովան, ով հայտարարված մրցույթում հաղթողներից մեկն է և Կենտրոնական բանկի աշխատակից, նշեց. «Նախ ես այնտեղ հայտնվել եմ, քանի որ հավատացել եմ, որ Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ փոփոխությունների ծրագիր է սկսել, բարեփոխումներ է սկսել, որոնք 30 տարում այդպես էլ չէին իրակա­նացվում: Չասեմ՝ նրա խնդրանքով, բայց, համենայնդեպս, դիմել եմ մրցույթի համար՝ փորձելով աջակցել իրեն: Նախարարի կայացրած որոշումն առնվազն անարդար էր: Անարդար էր այն առումով, որ նրանց հիմնավորումը ուղղակի այս պարա­գայում զուտ ատենախոսության հետ խնդիրներն են: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ սա ուղղակի պատճառ է: Ես էլ եմ ծանոթ այդ ատենախո­սություններին և կարող եմ փաստել, թե ինչքանով է բարձր նրա ատենա­խոսությունը մյուսների ատենախո­սությունների մակարդակից»:

Արմինե Յարալովան հավելեց, որ պատրաստվում էր դասավանդել «Տնտեսական քաղաքականություն ևմակրոտնտեսագիտություն» առարկան», – գրում է Հրապարակ օրաթերթը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9