Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
2006 թ. ի վեր առաջին անգամ Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը
29/08/2019 17:41
Կիսվել

2006 թ. ի վեր առաջին անգամ Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը 1-2 հարց կարճ քննարկենք:

Առաջինը՝ սկսենք լավ լուրերից: Տեղյակ եք, որ «Մուդիզ» վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, և սա 2006 թվականից ի վեր սպասված իրադարձություն է, այսինքն՝ 2006 թվականից ի վեր Հայաստանի սուվերեն վարկանիշը չի բարձրացվել: Պարոն Խաչատրյան, կարող ենք նաև մեր հանրությանը ներկայացնել, թե ինչու է սա կարևոր իրադարձություն, և ինչու են տնտեսագետներն այդքան կարևորում այդ իրադարձությունը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան – Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հրապարակվեց «Մուդիզ» վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ B1-ից բարձրացվելով մեկ մակարդակ և սահմանվելով Ba3 մակարդակում: Ուզում եմ պարզաբանել, որ «Մուդիզ»-ը «Ստանդարտ և Փուրզ և Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունների հետ միասին ստեղծում է, ըստ էության, միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ և կարծիք՝ տվյալ երկրում եղած մակրոտնտեսական, ընդհանրապես տնտեսական քաղաքականության հուսալիության և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Եվ այն փաստը, որ 2015 և ապա 2016 թվականներին հաջորդաբար Հայաստանի սուվերեն վարկանիշն իջեցվելուց հետո այսօր նորից հետ է բարձրացվում առաջին անգամ վերջին տարիների ընթացքում, վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունները նշված հեղինակավոր կազմակերպությունների կողմից ընկալվել և որակվել են որպես դրական, և այդ միտումների ֆոնին սպասումներ են ձևավորվում, որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն:

Մի քանի բաղկացուցիչներ կան, որոնք ազդում են վարկանիշային կազմակերպության ընդհանրական գնահատականի ձևավորման վրա. դրանք մակրոտնտեսական կայունության հարցերն են, որոնք, իհարկե, վերաբերում են գների, փոխարժեքային կայունության, հարկային քաղաքականության և պետական բյուջեի հարկային եկամուտներ ձևավորելու, դեֆիցիտի և պարտքի և մնացած բոլոր կարևոր մակրոտնտեսական գործոնների հանրագումարին: Բայց պակաս կարևոր չեն նաև այն կառուցվածքային բարեփոխումները, որ վարում է կառավարությունը՝ ներկա իր որդեգրած տնտեսական քաղաքականությամբ: Երբ մենք խոսում էինք «Մուդիզ»-ի կողմից Հայաստան այցելած փորձագետների հետ, երկար քննարկումներ ենք ունեցել այն մասին, որ ներկա քաղաքականության առանցքում կառավարությունը հատկապես կարևորում է վերականգնվող ռեսուրսների վրա մշակող արդյունաբերության առաջանցիկ աճը և մեծ ուշադրություն է դարձնելու տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման հարցերին, որ նույնը վերաբերում է նաև ծառայությունների բնագավառում մեր որդեգրած քաղաքականությանը և զբոսաշրջության ոլորտի կարևորությանը:

Քննարկել ենք այն վերջին արձանագրումները, որոնք առկա են մեզ մոտ, մասնավորապես, զբոսաշրջության աճի և ավելացող հետաքրքրության սահմաններում կամ առնչությամբ և այդ բոլորով հանդերձ այն դրական սպասումները, որ տնտեսության և ներդրողների շրջանում առկա են առաջիկա զարգացումների նկատմամբ:

Մենք խոսել ենք նաև այն մասին, որ չափազանց կարևոր է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունենում վարչարարության բարելավման արդյունքում, ինչը, բացի այն, որ հարկային եկամուտների ավելացում է ինքնին, նաև վկայում է տնտեսության մեջ համահավասար մրցակցության և բոլորի նկատմամբ հավասար մոտեցումների կիրառության տեսանկյունից, այսինքն՝ այն, որ տնտեսությունն այլևս չի վախենում կոռումպացված կառավարման համակարգից, որ տնտեսությունը դրական է արձագանքում բոլոր տնտեսվարողների նկատմամբ համահավասար մոտեցմանը, և հարկերի վճարման կամովիությունը, ըստ էության, գտնվում է նոր մակարդակի վրա, վստահաբար կարևոր նշանակություն ունի նաև օտարերկրյա ներդրողի տեսանկյունից, և այս բոլորը միասին իրենց ընդհանուր արտացոլումն են գտել կազմակերպության ընդհանուր սուվերեն վարկանիշը ձևավորելու եզրակացության մեջ: Սրանք կարևոր հանգամանքներ են, և չափազանց կարևոր է, պարոն վարչապետ, որ մենք ունենք միտում, այսինքն՝ այն, որ մենք գտնվում ենք վերելքի վրա, և որ ստացված վարկանիշն արձանագրում է դրական փոփոխությունների և նաև առաջիկա կայունության սպասում, չի կարող իր կարևոր ազդեցությունը չթողնել նոր ներդրողների որոշումների վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան: Պարոն Երիցյան, Կենտրոնական բանկն ասվածին ավելացնելու բան ունի՞:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մի քանի շեշտադրումներ, իհարկե, կուզենայինք անել:

Նախ շեշտադրենք առաջինը՝ կրկնելով, որ առաջին անգամ բարելավում է, և այդ դինամիկան շատ կարևոր է:

Երկրորդ շեշտադրումը, որն ամենակարևորն է. քանի որ մեր ռեյտինգը 2016 թվականից սկսած վատացել է՝ տրանսֆերտներից կախվածության և Ռուսաստանի տնտեսության շոկերի ազդեցության նկատմամբ խոցելիության պատճառով, «Մուդիզ»-ն, ըստ էության, արձանագրում է առաջին անգամ, որ այդ կախվածությունը և՛ տրանսֆերտներից, և՛ միջազգային շոկերից մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացրել է: Սա ամենակարևոր մեսիջն է, որ «Մուդիզ»-ը տալիս է՝ հատկապես շեշտը դնելով տնտեսության դիվերսիֆիկացիայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուսումնասիրությունների և հետազոտությունների ուղղությամբ մասնավոր գլոբալ ընկերությունների նախաձեռնությունների վրա: Այցելել են Ինժեներական քաղաք, այցելել են «Սինոփսիս» ընկերություն, «Թումո» կենտրոն, և դա բավական լուրջ տպավորություն է թողել՝ հասկանալու համար, որ աճի հաջորդ փուլը հնարավոր է՝ ավտոնոմ ներդրումներով ուղղորդվի, և այդ ոլորտը կարող է լուրջ կայունություն բերել աճի տատանողականության վերացման առումով:

Սա ամենակարևոր մեսիջն է, և հնարավոր է՝ շատ արագ ապագայում ևս բարելավենք, եթե կառավարությունը այն ռեֆորմները, որ հայտարարել է՝ հատկապես հակակոռուպցիոն ոլորտում և դատաիրավական համակարգի մասով, եթե այդ խոստումներն իրականացվեն, ապա «Մուդիզ»-ը արձանագրում և հայտարարում է, որ ըտս էության, բարելավումները կարող են շարունակվել: Բարելավման հիմնական պայմանը սա է:

Ուզում եմ նաև ևս մեկ շեշտադրում անել. ռեյտինգը միայն սուվերեն չեն տալիս, այլ մի քանի այլ ոլորտներով էլ են տալիս, որտեղ ակնհայտորեն տարածաշրջանի բոլոր երկրներից բարձր ենք. Մեր ազգային արժույթով, որը մեր ֆիսկալ և դրամավարկային քաղաքականության կայունության և արդյունավետության և բանկային համակարգի սահունության և կայունության մասին է խոսում, պարտատոմսերի թողարկման և ազգային արժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վերին սահմանաչափերը գնահատվել են Baa2, որը ներդրումային ռեյտինգ է: 2 խումբ ռեյտինգներ կան՝ ռեյտինգներ, որոնք ոչ ներդրումային են և ներդրումային ռեյտինգներ, որտեղ ներդրումային հետաքրքրությունը չափից ավելի բարձր է: Սա, ըստ էության, մեր ֆինանսական համակարգը և մակրոմիջավայրը միջազգային ներդրողներին ներկայացնելու նոր մակարդակ է իրենից ներկայացնում: Սա նշանակում է, որ եթե մեր ֆինանսական հաստատությունները կամ մասնավոր հատվածի ձեռնարկությունները տեղական արժույթով թողարկումներ իրականացնեն, այսինքն՝ եթե կապիտալի շուկայի՝ կառավարության հավակնություններին համապատասխան թողարկումներ իրականացնեն, ապա 4 մակարդակով ավելի բարձր ռեյտինգ և դրանով իսկ ավելի լավ պայմաններ այդ թղթերի համար միջազգային շուկաներ դուրս գալու դեպքում կարող են ակնկալել: Սա էլ է ամենակարևոր մեսիջներից մեկը:

Եվ վերջին ամենակարևոր մեսիջն այն է, որ մենք պատրաստվում ենք, բնականաբար, կառավարությունը եվրոպարտատոմսերը վերաթողարկելու որոշում է կայացրել: Ակնհայտորեն սա նշանակում է գնի նվազում միջազգային շուկաներում, որն ամենամեծ ձեռքբերումն է լինելու: Խոսքը գնում է տասնյակ միլիոնավոր դոլարների խնայողության մասին թողարկման ժամանակահատվածի համար: Սրանք կուզեի ավելացնել: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համեցեք, պարոն Ջանջուղազյան:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան – Շնորհակալ եմ: Ենթադրում եմ, որ պատկերն ամբողջականացնելու և մեր ընկալումը հավասարակշռելու անհրաժեշտություն կա: Չափազանց կարևոր է, իհարկե, վարկանիշը պետական պարտքի տեսակետից՝ հաշվի առնելով հատկապես այն, որ մեզ համար այլևս որպես երկիր, որն ունի միջին եկամուտ ունեցող երկրի գնահատական, դառնալու են գնալով ավելի պակաս մատչելի արտոնյալ պայմաններով փոխառու միջոցները, ինչը մեր երկրի ձևավորման առաջին տարիներից եղել է հիմնական պարտքի ներգրավման ճանապարհը: Եվ մեր հեռանկարում մեր ուղին շուկայական պայմաններով պարտքի ներգրավման միջոցով մեր մասշտաբային և ոչ այդքան ծրագրերի ֆինանսական ապահովումն է գնահատվում որպես հեռանկար: Պետք է հաշվի առնել, որ եվրապարտատոմսերի՝ մինչ այժմ ունեցած 2 թողարկումների համար վերաֆինանսավորման բոլոր հնարավոր տարբերակները մենք քննարկում ենք և, անկախ տարբերակների ընտրությունից, յուրաքանչյուրի դեպքում չափազանց կարևոր է այն վարկանիշը, որը երկիրն ունի՝ և ոչ միայն երկիրը, այլև ֆինանսական գործիքների համար տրված վարկանիշները: Պարոն Երիցյանն արդարացիորեն նկատեց, որ, ըստ էության, դրանք գտնվում են ներդրումային, այսպես ասած, ոչ ռիսկային գնահատման միջակայքում:

Իսկ ինչո՞ւմն էր հավասարակշռելու անհրաժեշտությունը. եթե ֆինանսների լեզվով ասելու լինենք, սրա մեջ կա նաև կանխավճարի, այսպես ասած, ավանսի ինչ-որ մաս: Այսինքն՝ դրական դինամիկայի հիման վրա տրվել է այդպիսի վարկանիշ, ենթադրվում է, որ մենք պետք է մեր ներդրած ջանքերով արձանագրենք այն վիճակը, ինչը որպես սպասում ձևավորվել է: Այլ կերպ ասած՝ այդ սպասումը մեզ տրված հնարավորություն է, որպեսզի մենք հիմնավորենք, որ այդ սպասումները հիմնավոր են: Եվ պետք է նաև երկրորդ մասը հաշվի առնել, որ, ճիշտ է, դա բարձր է, բայց բարձրագույնից, որը 3A-ն է, դեռևս ցածր է, այսինքն՝ մենք պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի մեզ համար այդ միջոցները լինեն ամենամատչելի և ամենացածր գնովա, այլ կերպ ասած՝ դառնան նաև ուղենիշային այլոց համար: Շնորհակալ եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն Ջանջուղազյան, պարոն Գրիգորյան խնդրեմ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Եվս 2 շեշտադրում, պարոն վարչապետ, որովհետև ես կարծում եմ, որ իրոք շատ կարևոր իրադարձության մասին ենք խոսում և շատ պոզիտիվ:

Նախ, «Մուդիզ»-ի փորձագետների հետ ես էլ եմ հանդիպել ու նաև իրենց հետ քննարկվել են մեր ռազմավարական նպատակները և, հաշվի առնելով գնահատականը, կարծում եմ, ռազմավարական նպատակները վերջիններիս կողմից համարվել են ադեկվատ, ճշգրիտ և արդի:

Երկրորդը, ես ուզում էի մասնավոր հատվածի հետ կապված այս իրադարձության կիրառական ազդեցության մասին խոսել: Սա չի կարող չհանգեցնել այս կամ այն կերպով տոկոսների նվազմանը շուկայում: Ինչո՞ւ, որովհետև նախ մասնավոր հայկական այն կազմակերպությունները, որոնք ունեն «Մուդիզ»-ի վարկանիշ, բնականաբար, 90 տոկոս հավանականությամբ նույնպես կաճի այդ վարկանիշը, ինչը կնշանակի, որ տվյալ ընկերությունները և, մասնավորապես, բանկերի՝ արտաքին շուկաներից ներգրավված միջոցների տոկոսադրույքը կնվազի որոշակի չափով, ինչն էլ կհանգեցնի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն: Սա շատ կարևոր է և ոչ միայն նրա համար, որ տոկոսադրույքներն են նվազելու, այլ նաև միջազգային ֆինանսական շուկաները հասանելիության առումով ավելի մոտ են գալիս դեպի հայկական մասնավոր հատված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, շնորհակալ եմ: Միանգամից ասեմ, որ, համաձայն Կենտրոնական բանկի տեղեկանքի, վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում դրամային վարկերի տոկոսադրույքներն իջել են 3 տոկոսով, դոլարային վարկերի տոկոսադրույքներն իջել են 1 տոկոսով:

Պարոն Երիցյան, Ձեր ասածի հետ կապված. կառավարությունը ոչ մի պատճառ չունի՝ բարեփոխումների կուրսը և խոստացված բարեփոխումները չիրականացնելու:

Պարոն Ջանջուղազյան, Ձեր ասածի հետ կապված. կարծում եմ՝ արդեն նաև որոշակի պատասխան ունենք ավանսի վերաբերյալ, որովհետև նույն ժամանակ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց հուլիս ամսվա տնտեսական ցուցանիշները, և մենք հուլիսին լավ ցուցանիշներ ունենք: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս, որը շատ լավ ցուցանիշ է: Բացի դա, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, շինարարարության աճ՝ 4.1 տոկոս, առևտրի շրջանառության աճ 9.1 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, արտահանման աճ՝ հուլիսին 19.5 տոկոս: Իսկ տարվա առաջին 7 ամսվա կտրվածքով կրկին տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպն արագացել է, և արդյունաբերական արտադրանքի ծավալի 8 տոկոս աճ ունենք և էլի շարունակ: Մյուսներն արդեն, կարծում եմ, հրապարակված են Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում:

Ընդհանրապես այս տարվա վերլուծությունն ի՞նչ է մեզ ցույց տալիս, անձամբ իմ եզրակացությունը ո՞րն է. իսկապես երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ: Այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք կապիտալ ներդրումների ծավալների տեմպի ժամանակացույցի հետ կապված խնդիր ունենք, և եթե այդ խնդիրն արդյունավետ կերպով լուծված լիներ, իհարկե, այսօրվա մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին: Իհարկե, սրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց ես հիմա ուզում եմ նորից մեզ հիշեցնել՝ կառավարության բոլոր անդամներին, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որ հիմա ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ կազմակերպումը, անցկացումը և հունվարի 1-ի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով պայմանագրերի ստորագրումը և աշխատանքների ճիշտ ժամանակին կազմակերպելը:

Ընդ որում, այստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլև պետք է հաշվի առնել նաև այնպիսի հնարավորություն, որ կարող են հընթացս գոյանալ հավելյալ միջոցներ, ինչպես այս տարի տեղի ունեցավ, և այդ հավելյալ միջոցներն առաջանալու պարագայում մենք չպետք է նորից շաբաթներով քննարկենք, թե այդ գումարներն ինչի վրա ծախսենք: Այսինքն՝ մենք մեր աշխատանքային սեղանին պետք է ունենանք պատրաստի նախագծեր՝ իրենց ֆինանսական գնահատականով, որպեսզի հավելյալ միջոցներ առաջանալուն պես շատ արագ և արդյունավետ կարողանանք այդ միջոցները ծախսել:

Այնպես որ, կարծում եմ, որ, այո, իհարկե միշտ էլ պետք է հաշվի առնել, որ ցանկացած լավ նորություն իր հետ բերում է նաև որոշակի լարվածություն, քանի որ շատ կարևոր է, որ այդ լավ նորությունների ձեռք բերած տեմպը և տրամադրությունը չկորցնենք: Դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել և աշխատել, և դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը, և ես ասացի՝ հատկապես ինչ ուղղությամբ, և սա յուրաքանչյուր նախարարի նաև աշխատանքի գնահատականն է լինելու, թե ինչքանով է այդ աշխատանքն արվել արդյունավետ:

Հարգելի գործընկերներ,

ևս մեկ թեմա կա, որը կցանկանայի ընդգծել: Երեկ մենք հանդիպում ունեցանք ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ և նրանց հետ ձեռք ենք բերել հետևյալ պայմանավորվածությունը, պարոն Տոնոյան, որ մենք շատ արագ կգույքագրենք ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանի Հանրապետությունում և կկազմենք նաև Զինված ուժերի առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլանը: Կտեսնենք, կաշխատենք ոլորտի հետ 2 ուղղությամբ՝ կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները՝ պայմանով, եթե տեղական արտադրողներն ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ և ճանապարհային շատ կոնկրետ քարտեզ պետք է ունենան: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ սա երկկողմանի պրոցես պետք է լինի, որտեղ և՛ կառավարությունը, և՛ արտադրողները պետք է ապացուցեն արդյունավետությունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու իրենց մարտավարությունը և ռազմավարությունը: Իհարկե, այնտեղ եղան նաև կոնկրետ մի քանի այլ առաջարկներ՝ կապված ընդհանրապես տնտեսական շահավետության հաշվարկի բանաձևերի հետ: Պարոն Խաչատրյան, ես կարծում եմ, որ այն, ինչ պայմանավորվեցինք, հաշվի առնելով այն հարկային պարտավորությունները, որոնք տեղական արտադրողներն ունեն և ի կատար են ածում, այդ ամեն ինչի հաշվառումով՝ մենք դուրս կգանք տնտեսական նպատակահարմարության ռեալ հաշվարկի: Իհարկե, կարծում եմ՝ բոլորիս ակնհայտ է, որ որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող, և սա, բնականաբար, նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ: Սա ձևակերպում ենք որպես հանձնարարական և աշխատում ենք, որպեսզի մեկամսյա պարբերականությամբ զեկուցվի ինձ, թե ուր ենք հասել այս հանձնարարականի կատարման ուղղությամբ:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21