Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները
29/08/2019 18:42
Կիսվել

Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը հանդիպում են ունեցել ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց տեսլականը, պետության կողմից հնարավոր քայլերը, որոնք կարող են նպաստել  ջերմոցաշինության ոլորտի բարելավմանն ու կարգավորմանը:

Ջերմոցատերերն անդրադարձել են նաև իրենց մտահոգող խնդիրներին, որոնք մասնավորապես վերաբերում էին ջերմատներում գազի սակագնի նվազեցմանը (ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը), վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացմանը,  ներկրվող թունաքիմիկատների որակի վերահսկմանը, ինչպես նաև ջերմատներում արտադրվող գյուղմթերքի իրացման հնարավորությունների ընդլայնմանը:

Մասնակիցներն ընդգծել են մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման և հարկային դաշտում բարեփոխումների իրականացման կարևորությունը:

Քննարկված թեմաների թվում էր նաև տեղական պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով Վերին Լարսին այլընտրանք ունենալու հարցը:

Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել հավաքագրել և հանգամանորեն ուսումնասիրել բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ ուղղված առկա խոչընդոտների վերացմանը և ջերմոցային տնտեսությունների արդյունավետ գործունեության ապահովմանը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75