Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
Հրապարակվել է «WCIT 2019»-ի օրակարգը
04/09/2019 15:56
Կիսվել

Հրապարակվել է «WCIT 2019»-ի օրակարգը

«WCIT 2019» կազմակերպիչները հրապարակել են ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ամբողջական օրակարգը։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։ Եռօրյա համաժողովի օրակարգն արդեն հասանելի է «WCIT 2019»-ի պաշտոնական կայքում։ Այն պարունակում է համաժողովի ձևաչափի, պլենար քննարկումների, միջոցառումների մանրամասն նկարագրությունը։

«Համաժողովի օրակարգն էապես ձևավորված է, այնուամենայնիվ, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք դիտարկում՝ այն հարստացնելու համապատասխան բովանդակությամբ։ Հետագա թարմացումներին տեղյակ լինելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ստուգել նորությունների, բանախոսների, օրակարգի բաժինները, որոնք անընդհատ թարմացվում են»,- նշել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի Միջազգային կոմիտեի անդամ Արմեն Մորյանը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։  WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։ 

———–

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65