Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արարատյան դաշտի ջրերի հարցը դեռ օրախնդիր է
10/09/2019 10:51
Կիսվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արարատյան դաշտի ջրերի հարցը դեռ օրախնդիր է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «2013թ. Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի ծավալը գերազանցեց կայունության շեմը (տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավել ջուր, քան հասցնում էր ձևավորվել), ինչն էլ պատճառ եղավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի ծավալի  կտրուկ նվազմանն ու հյուծմանը:  Որպես հետեւանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին: Ու չնայած շատ հորերի փակման, ցայսօր խնդիրը չի կարգավորվել: Դեռ անհրաժեշտություն կա Արարատյան դաշտի ջրային պաշարների օգտագործումը կրճատելու, կանոնակարգելու եւ նորմավորելու: Ասել է թե՝ խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքները պետք է շարունակվեն:

2019թ. օգոստոսի 5-ից մինչեւ 16-ը ներառյալ Արարատի եւ Արմավիրի մարզերում շրջակա միջավայրի նախարարությունը ուսումնասիրել է կոնսերվացման կամ լուծարման ենթակա խորքային հորերի տեխնիկական վիճակը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝  անհրաժեշտ է լուծարել եւ կոնսերվացնել 105 խորքային հոր: Որից 97 հոր կկոնսերվացվի, 8-ը կլուծարվի:

Այս նպատակով կառավարության պահուստային ֆոնդից շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի (ըստ նախագծի) 37 մլն 954 հազար դրամ: Այժմ կառավարության որոշման այսպիսի նախագիծ է քննարկվում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88