ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՊԱՇԱՐՆԵՐ
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հայտում են, որ անցյալ շաբաթ հյուսիսարևելյան Անատոլիայի Բաթման բնակավայրի տարածքում (Արևմտյան Հայաստան, Տիգրանակերտի շրջան) հայտնաբերվել է բնական գազի պաշարներ: Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը (Taner Yıldız) հարցազրույցի ժամանակ նշել է, որ հայտաբերված պաշարները գտնվում են հողի մակերևույթին բավականին մոտ: Նա նաև նշել է, որ ներկա պայմաններում Թուրքիան արդյունահանում է երկրում օգտագործվող գազի միայն 2.5%-ը, և այժմ նախատեսվում է առաջիկա երկու տարի ընթացքում ընդլայնել այդ ցուցանիշը մինչև 10%: