Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
13/09/2019 14:46
Կիսվել

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Սեպտեմբերի 12-ին AMX ֆոնդային բորսայի զանգն ազդարարեց Կոնվերս Բանկի պարտատոմսերի (AMCOVSB28ER6 և AMCOVSB29ER4) ցուցակումը բորսայի Abond ցուցակում։

1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը թողարկվել են 9․75% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Բանկը վճարումները կատարելու է կիսամյակային պարբերականությամբ։  

Դոլարային պարտատոմսերը թողարկվել են 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 3 տարի մարման ժամկետով, վճարման կիսամյակային պարբերականությամբ և 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ։

«Վերջին երկու տարիներին Կոնվերս Բանկը թողարկել և տեղաբաշխել է ավելի քան 22 մլրդ դրամ ընդհանուր արժեքով՝ երեք արժույթով կորպորատիվ պարտատոմսեր, որոնց նկատմամբ հետաքրքրվածություն են ցուցաբերում թե ինստիտուցիոնալ, և թե  ֆիզիկական անձ հաճախորդները: Կոնվերս Բանկն այս ոլորտում առաջատարներից է և առաջիկայում նույնպես շարունակելու է պահպանել իր դիրքերը՝ պարբերաբար իրականացնելով նոր տեղաբաշխումներ»,- նշեց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը։

Սա Կոնվերս Բանկի 3-րդ դոլարային և 2-րդ դրամային ընթացիկ ցուցակումն է։

Ողջունելով Կոնվերս Բանկի արդյունավետ համագործակցությունը AMX Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ՝ բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասաց․ «Կոնվերս Բանկի և մեր մյուս գործընկերների ակտիվությունը ցույց է տալիս, որ մասնավոր հատվածի համար շահավետ է ֆինանսական միջոցների ներգրավումը պարտատոմսերի օգնությամբ։ Կորպորատիվ պարտատոմսերի թողարկումների միջոցով մեր գործընկերները կարողանում են ընդլայնել իրենց գործունեության սահմանները, և արդյունքում շահում են բոլորը՝ թե՛ անհատ ու ինստիտուցիոնալ ներդրողները, թե՛ թողարկողը՝ ի համեմատություն բանկային դեպոզիտի և վարկի»։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցակված կորպորատիվ պարտատոմսերի քանակն աճել է 20%-ով։ Նույն կերպ աճել է բորսայում կնքված գործարքների քանակը՝ 18%-ով, և առևտրի ծավալը՝ 36%-ով՝ 24մլն դոլարից հասնելով 33 մլն դոլարի։

Կոնվերս Բանկը ֆոնդային բորսայի անդամ է 2008 թվականից ի վեր։ Ներկայում նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար և կենսաթոշակային համակարգերի հաշվի օպերատոր:

———–

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009թ.-ի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերն է:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 26-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48