Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրը շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը
17/09/2019 18:19
Կիսվել

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրը շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում 2019թ. գարնանը մեկնարկել են տեխնոլոգիական կրթական ծրագրեր, իսկ դրական արդյունքների շնորհիվ ծրագիրը Հոկտեմբերին կմեկնարկի նաև Արագածոտնի մարզում  (գրանցվելու համար՝ https://www.gitc.am/regions/aragatsotn):

«Ծրագրի արդյունքներն աննախադեպ են: Ունենք մոտ 70 ուսանող յուրաքանչյուր մարզում և ավելի քան 150 դիմորդ: Ցավոք մարզերում կրթական հաստատություններում առկա պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի ծրագրին մասնակցեն ավելի մեծ թվով ուսանողներ: Պետք է փաստեմ, որ Վայոց Ձորում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի մասնաճյուղում և Տարածաշրջանային Պետական քոլեջում, Տավուշում՝ ԵՊՀ մասնաճյուղում համակարգչային լսարանները ոչ բավարար հագեցվածություն ունեն և ոչ էլ ենթակառուցվածքներ, սակայն մեզ համար կարևոր է այս ծրագիրն իրականացնել հենց մարզերում առկա ուսումնական հաստատությունների ներսում:

Այս փուլում ցանկանում ենք, որ ծրագրի մասին տեղեկությունները հասնեն հատկապես մարզերի երիտասարդներին և նրանց, ովքեր մարզերից եկել են Երևան սովորելու, բայց աշխատելու հեռանկարի դեպքում դեմ չեն լինի վերադառնալ հայրենի մարզ և աջակցել մեզ՝ ծրագրի իրականացման գործընթացում»,- ընդգծել է ԳՏՏԿ տնօրեն;  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Նրա խոսքով, ծրագրի շրջանակում դասավանդում են Երեւանի լավագույն տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցները: Այս ամենին զուգահեռ՝ կազմակերպիչները նպատակ ունեն բանակցել Երեւանի և արտերկրի ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս դիտարկեն մարզերում ծրագրին մասնակցող հեռանկարային մասնագետներին, որպես պոտենցիալ կադրեր, հենց մարզում գործունեություն ծավալելու համար։ Կազմակերպիչների խոսքով, կարևորվում են նաև տեղական ընկերությունների ձևավորումը, ինչը բավական լուրջ և հեռանակարային քայլ է մարզերի հզորացման համար. « այս տարի  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ հայտարարեց Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ հատուկ պայմաններով միայն մարզերում գործունեություն ծավալող ընկերությունների համար:

Երբ սկսում էինք ծրագիրը մարզերում, քչերն էին հավատում, որ հնարավոր է երևանյան տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին հրավիրել դասավանդելու, սակայն այսօր Պիքսարտի; Սիներջիի և այլ մեծ ընկերությունների բազմազբաղ մասնագետնրն իրենց շաբաթ կիրակին հանգստանալու փոխարեն անցկացնում են մարզերում հզորացնելու երիտասարդներին իրենց օրինակով,

ԳՏՏԿ-ը հիմնադրվել է 2005թ. Գյումրիում ՀՕՖ-ի և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից մի շարք ամերիկահայ բարերարների աջակցությամբ:  Այսօր ՁԻՀ-ի կողմից  Գյումրիում ու Վանաձորում գործում և բազում հաջողություններ են գրանցել ու գրանցում տեխնոլոգիական Կենտրոնները, ինչն էլ գրավականն է այն բանի, որ այս ոլորտի ապակենտրոնացմամբ հնարավոր է երկրի հավասարաչափ զարգացում, արտագաղթի կանխում և ուղեղների շնորհիվ աշխատատեղերի ստեղծում:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22