Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կասպերսկու Լաբորատորիա. Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը
19/09/2019 12:01
Կիսվել

Կասպերսկու Լաբորատորիա. Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։ Նրանք բավական ժամանակ են ծախսել նաև առցանց-խանութների տեսականին ուսումնասիրելու համար (9,22%)։ Թերևս, հայաստանցի երեխաների համեմատաբար տարածված միակ ակտիվությունը, որը կարող է նրանց ծնողների տագնապի պատճառ դառնալ, դարձել է «Զենք» թեմատիկայով վեբ-հարթակների այցելությունը (7,84%)։ Իսկ ահա այլ անհարիր՝ էրոտիկայի և պոռնկագրության, ալկոհոլի և թմրամիջոցների, բռնության և մոլախաղերի տիպի թեմաներով երեխաները շատ ավելի քիչ են հետաքրքրվել, քան դրանից ավանդաբար զգուշանում են ծնողները։

Վերլուծելով աշխարհով մեկ երեխաների անանուն դարձրած որոնողական հարցումները՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այս ամառ նրանք ամենից հաճախ փնտրել են ֆիլմեր և սերիալներ՝ որոնողական համակարգերում  բոլոր հարցումների 22%-ը։ Դեպքերի մեծամասնությունում երեխաները հետաքրքվել են Սարդ-մարդու մասին ֆիլմով։ Նրանց ուշադրությունը նաև սևեռվել է Ալլադինի դիսնեյյան էկրանավորմանը և Ջոն Ուիքի մասին մարտաֆիլմի երրորդ մասին։

Ինչ վերաբերում է սերիալներին, ապա Հայաստանում, ինչպեսև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում, պատանի օգտատերերն ամենից հաճախ փնտրել են Netflix-ի «Շատ տարօրինակ գործերի» նոր խաղաշրջանը։ Ընդ որում, նրանց հետաքրքրել է ոչ միայն հենց սերիալը, այլև երիտասարդ դերասանների մասին տեղեկատվությունը, որոնցից շատերը նրանց հասակակիցներն են։ Երեխաների շրջանում ժողովրդականության առումով երկրորդ տեղում է HBO-ի «Չեռնոբիլ» սերիալը։ Հետաքրքրական է, որ այս սերիալի հաջողության ֆոնին երեխաներն սկսել են հետաքրքվել ճառագայթումով և դրա հետ կապված ամեն ինչով. որոնողական հարցումներում հայտնվել են «ռադիոակտիվ», «ռադոն» և այլ նման բառեր, որոնք նախկինում չէին հայտնվում նույնիսկ տասը հազար առավել տարածվածների թվում։

Ըստ ամենայնի, ամռանը երեխաներն ունենում են առցանց-խանութներ այցելելու ավելի շատ ժամանակ։ Ինչպես վկայում է «Կասպերսկի» ընկերության համաշխարհային վիճակագրությունը, տարվա ընթացքում «Էլեկտրոնային առևտուր» կատեգորիային միջին հաշվով բաժին է ընկել որոնողական հարցումների 9%-ը, իսկ ամռանն այդ ցուցանիշն աճել է մինչև գրեթե 13%։

Կասպերսկու Լաբորատորիա. Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը

Շոփինգի հետ կապված ամենատարածված հարցումներ են դարձել Amazon-ը, eBay-ը և AliExpress-ը։ Հագուստի և կոշիկի բրենդերից երեխաներին ամենաշատը հետաքրքրել են Vans-ը, Gucci-ն, Zara-ն, H&M-ը, Off-White-ը և Balenciaga-ն։ Տեխնիկայի պարագայում էլ նրանց հետաքրքրել է Apple-ի և Samsung-ի արտադրանքը։

Այս տարվա արդյունքներով հետաքրքրական միտումներից մեկն է դարձել երեխաների մեծ ուշադրությունը ցանցում գաղտնիության և անանունության թեմային. նրանց ամենատարածված որոնողական հարցումների թվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են Proxy-ն և Tor-ը։ Փորձագետները նշում են, որ այդ թեմայի նկատմամբ պատանի օգտատերերի հետաքրքրությունն, ընդհանուր առմամբ, աճում է, թեև՝ բավական դանդաղ։

«Երեխաները շատ լավ տեղեկացված են այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Այս ամռան աղմուկ հանած շատ համացանցային իրադարձություններ նրանց ուշադրությունից զերծ չեն մնացել։ Օրինակ՝ Roblox խաղի 100 միլիոն օգտատերերի մեծամասնությունը երեխաներն են։ Իսկ TikTok սոցիալական ցանցի արշալույսին դրա հիմնական օգտատերերն են եղել հենց դպրոցականները, և արդեն հետո նրանց են միացել մեծահասակաները- պատմում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան։- Ուսումնասիրելով մեր երեխաների հետաքրքրությունները՝ մենք կարող ենք ոչ միայն իմանալ, թե ինչն է մտահոգում հենց իրենց, այլև բացահայտել հետաքրքրիր շատ բաներ։ Այդպես ծնողները հնարավորություն են ստանում երեխայի հետ քննարկել այն թեմաները, որոնք հետաքրքրում են հենց իրեն։ Իսկ  վստահելի հարաբերությունները և բաց խոսակցությունն այն բանի գրավականն են, որ երեխան մտերիմներին կպատմի ոչ միայն այն հրապուրիչ բաների մասին, որոնք նա գտել է ցանցում, այլև այն մասին, թե ինչն է հարուցում նրա կասկածները կամ մտավավախությունները»։

Երեխաներին անցանկալի բովանդակությունից և այլ համացանցային վտանգներից կարելի է պաշտպանել Kaspersky Safe Kids լուծման օգնությամբ։ «Կասպերսկի» ընկերության այդ լուծումը  հայտնաբերում և արգելափակում է բազմաթիվ արդիական կիբեռսպառնալիքներ, զտում անցանկալի բովանդակությունը և կանխում առցանց շփումները հնարավոր վտանգ ներկայացնող անծանոթների հետ։ Բացի այդ, նշված լուծման օգնությամբ ծնողները կարող են տեղյակ լինել սոցիալական ցանցերում երեխայի հրապարակումներից և նրա ընկերների ցանկի փոփոխություններից, ինչպես նաև իմանալ նրա գտնվելու վայրն իրական ժամանակի ռեժիմում։ 

Այս ամառ երեխաների համացանցային հետաքրքրությունների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝ https://securelist.ru/parental-control-report-summer-results/94640/

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75