Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 395.00-2.50 EUR SELL - 398.50-1.00
OIL:  BRENT - 91.62-4.85 WTI - 85.01-4.01
COMEX:  GOLD - 3870.50-0.24 SILVER - 46.79-4.57
COMEX:  PLATINUM - 1471.30-1.24
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.36-0.19 EUR/GBP - 1.1004-0.15
FOREX:  EUR/USD - 1.1004-0.15 GBP/USD - 1.3191-0.18
STOCKS RUS:  RTSI - 942.37-2.13
STOCKS US: DOW JONES - 51608.17-1.41 NASDAQ - 24509.76-2.49
STOCKS US: S&P 500 - 7416.59-1.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 58860.43-1.34 TOPIX - 3840.02-1.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23508.17-1.03 SSEC - 3584.58-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10881.55-0.19 CAC40 - 8352.00-0.20
STOCKS EUR:  DAX - 26598.64-0.57
17/11/2026  CBA:  USD - 360.51+0.07 GBP - 475.51+0.16
17/11/2026  CBA:  EURO - 396.13-0.57
17/11/2026  CBA:  GOLD - 44951-138 SILVER - 553.22-26.72
«Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ
20/09/2019 19:19
Կիսվել

«Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ

«Նաիրիտ» գործարանն ու «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ ունեն մոտ 47 մլրդ դրամ հարկային չմարած պարտավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ նախագծով նախատեսվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նա հետաքրքրվեց, թե այդ տնտեսավարողներից քանիսն ու որքան ապառք (սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար) ունեն ՊԵԿ-ին:

«Ժամկետնանց պարտքերը, որոնք ակնկալվում է, որ կվերադարձվեն, 1.4 մլրդ դրամ է: Կա նաև մոտ 47 մլրդ պարտավորություն, որը պատկանում է երկու տնտեսավարողների, որոնք սնանկության վարույթում են: Մեկը «Նաիրիտ» գործարանն է, մյուսը՝ «Արմավիա» ընկերությունը: Այն ավելի քան 50 մլրդը, որ նախատեսում ենք կվերադարձնել հարկ վճարողներին, այս երկու խոշոր ընկերությունները չեն ստանա»,-ասաց Անանյանը:

Նախագծով նախատեսվող 56 մլրդ դրամից շուրջ 5.3 մլրդ դրամը պատկանում է սնանկության վարույթում գտնվող 181 կազմակերպությունների, որոնցից վերոնշյալ երկուսը պետությանը պարտք են մոտ 47 մլրդ: 10 մլրդ դրամ պարտք է «Նաիրիտ»-ը, 37 մլրդ դրամ՝ «Արմավիա»-ն:

Անանյանը շեշտեց՝ նախատեսում են շուրջ 50 մլրդ դրամ վերադարձնել՝ ակնկալելով, որ 1.4 մլրդ հարկեր վճարելու տեսքով հետ է գալու:

17/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.07
Եվրո (EUR)
396.13
-0.57
Ռուբլի (RUR)
4.3703
+0.001
Լարի (GEL)
138.98
+0.03
44951
-138
Արծաթ
553.22
-26.72