Ամերիաբանկը՝ ֆինանսապես գրագետ երիտասարդության կողքին. տեսանյութ
Հայաստանի բանկերի միությունը բանկերի հետ համատեղ ուսանողների համար երկօրյա ֆինանսական կրթական հանդիպումների շարք է կազմակերպել։ Նախագծի շրջանակներում «Ամերիաբանկ» ՓԲԸ թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը ՀՊՏՀ ուսանողներին պատմել է հեռահար բանկինգի առավելությունների, հնարավորությունների և դրա ապագայի մասին։
«Ամերիաբանկը» ողջունում է այսօրինակ նախաձեռնությունները։ Կարևորելով ֆինանսական գիտելիքների առկայությունը՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն «ԱմերիաՍերունդ» նախագիծն է կազմակերպում, որը ներառում է դասընթաշար և փորձաշրջան, որում իրենց լավագույնս դրսևորածներն աշխատանքի են անցնում «Ամերիաբանկում»։