Բիզնես

USD BUY - 384.50+0.00 USD SELL - 386.00-2.50
EUR BUY - 443.00+3.50 EUR SELL - 448.50+0.50
OIL:  BRENT - 69.81-10.59 WTI - 66.84-10.74
COMEX:  GOLD - 3366.80-0.16 SILVER - 36.09-0.03
COMEX:  PLATINUM - 1291.90+1.76
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 145.49-1.09 EUR/GBP - 1.1603+0.84
FOREX:  EUR/USD - 1.1603+0.84 GBP/USD - 1.3559+0.87
STOCKS RUS:  RTSI - 1110.40+0.58
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.89 NASDAQ - 19630.97+0.94
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.96
STOCKS JAPAN:  NIKKEI - 38354.09-0.13 TOPIX - 2761.18-0.36
STOCKS CHINA:  HANG SENG - 23689.13+0.67 SSEC - 3381.58+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04-0.19 CAC40 - 7537.57-0.69
STOCKS EUR:  DAX - 23269.01-0.35
23/06/2025  CBA:  USD - 386.08+0.4 GBP - 516.54-3.94
23/06/2025  CBA:  EURO - 442.6-1.78
23/06/2025  CBA:  GOLD - 41809+35 SILVER - 448.47-1.77
Ռոստելեկոմ. մրցանակներ` հանձնեց վեցերորդ Startup Boost Weekend-ի հաղթող թիմերին
24/09/2019 15:38
Կիսվել

Ռոստելեկոմ. մրցանակներ` հանձնեց վեցերորդ Startup Boost Weekend-ի հաղթող թիմերին

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում սեպտեմբերի 20-22-ն անցկացվեց “Startup Boost Weekend Vol_6” միջոցառումը, որը միավորել էր շուրջ 120 ուսանողների։

Միջոցառման բացմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Ռոստելեկոմ»  Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչ Նունե Քոչինյանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Ռոստելեկոմ. մրցանակներ` հանձնեց վեցերորդ Startup Boost Weekend-ի հաղթող թիմերին

«Ստարտափ էկոհամակարգի զարգացման հիմքը երիտասարդության, մասնավորապես ուսանողների շրջանում ստեղծագործ ու նորարար մտածողության ձևավորումն է, ստարտափի՝ գաղափարից իրագործում փուլերի գիտակցումն ու կիրառումը։ Այս եռօրյա միջոցառումը ևս մեկ հնարավորություն է ընձեռում ուսանողներին շփվելու միմյանց հետ, թիմեր ձևավորելու, համախմբվելու մեկ գաղափարի շուրջ, և ինչը շատ կարևոր է՝ լսելու և կապեր հաստատելու փորձառու մենթորների հետ։ Որպես արդյունք նրանք նաև սովորում են իրենց գաղափարը շահեկան ու գրավիչ ներկայացնել։ Տեխնոլոգիաները առաջ են շարժվում և այսօր այստեղ, միավորելով ուսանողների թվով 7 համալսարաններից, «Ռոստելեկոմ»-ն իր ներդրումն է ունենում ապագա ստարտափերի ձևավորման և զարգացման գործում։ Մենք ունենք բավական առաջադեմ երիտասարդություն, որի աջակցությանն ուղղված լավագույն նախագծերից է Ստարտափ բուսթ վիքենդը (Startup Boost Weekend)։ Արդեն երրորդ անգամ «Ռոստելեկոմ»-ն աջակցում է ուսանողների համար նախատեսված այս նախագծին՝ համոզվելով, որ հաղթող թիմերը հետագայում մեծ հաջողություններ են գրանցում»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

“Startup Boost Weekend Vol_6”-ը եռօրյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երեք օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ունեցան աշխատելու միասին, կազմավորելու թիմեր, գեներացնելու գաղափարներ և փորձեցին իրականացնել դրանք՝ Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով: Մասնակիցները հնարավորություն ստացան հանդիպելու և աշխատելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, լսելի դարձնելու իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին։

«Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը օժանդակում է Startup Boost Weekends միջոցառմանը դրա մեկնարկից ի վեր, արդեն վեցերորդ անգամ, քանի որ ստարտափերի և նորարարական գաղափարների զարգացումը ծրագրի նպատակներից մեկն է: Կարծում ենք, որ այս միջոցառումը երիտասարդ ուսանողների համար հրաշալի մեկնարկային հարթակ է՝ ստարտափերի հետաքրքիր էկոհամակարգ մուտք գործելու և զարգանալու համար»,—նշեց ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու Նունե Քոչինյանը։

Ռոստելեկոմ. մրցանակներ` հանձնեց վեցերորդ Startup Boost Weekend-ի հաղթող թիմերին

Երեք օրերի արդյունքում ձևավորվեցին 8 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն էին՝

1-ին մրցանակակիրը reTrend.me (ռիտրենդ մի) հարթակն էր, որը խթանում է հագուստի վերամշակման գործընթացը։ Նպատակն է ստեղծել վերամշակված հագուստի բրենդ՝ արտադրված Հայաստանում։

2-րդ մրցանակակիրը DearWine (դիըր վայն) օնլայն հարթակն էր, որը կապում է գինու սիրահարներին տեղի արտադրողների հետ՝ հնարավորություն ընձեռելով գնելու գինի անմիջապես արտադրողից։

3-րդ մրցանակակիր Yndunvel.am (ընդունվել եմ) հարթակը նախատեսված է ուսանողների և կրկնուսույցների միջև կապի ստեղծման համար։ Ունենալով լավ կրկնուսույցների կենտրնացված բազա՝ հարթակը դիմորդներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ գտնելու իրենց հարմար կրկնուսույց։

«Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից «Startup Boost Weekend Vol_6»-ի մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար՝ 500, 350 և 200 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեց ՏՀՏ ոլորտին և  իրենց իսկ զարգացմանը նպաստող գրականություն։

———–

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

 

23/06/2025
դրամ
Դոլար (USD)
386.08
+0.4
Եվրո (EUR)
442.6
-1.78
Ռուբլի (RUR)
4.9314
+0.0145
Լարի (GEL)
141.73
+0.2
41809
+35
Արծաթ
448.47
-1.77