Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ChainPoint 19 միջազգային կոնֆերանսը կանցկացվի Հայաստանում
24/09/2019 16:17
Կիսվել

ChainPoint 19 միջազգային կոնֆերանսը կանցկացվի Հայաստանում

Ցանկանու՞մ եք առաջինն իմանալ, թե ինչպիսին է լինելու ապագան և լսելու ամենահամարձակ կանխատեսումները հենց այն մարդկանցից, ովքեր ձևավորում են այն: Բաց մի՛ թողեք Nooor բլոկչեյնի ասոցիացիայի կողմից կազմակերպված ChainPoint 19 ամենամյա միջազգային կոնֆերանսը, որը կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին Դվին հյուրանոցի սրահում։ 

ChainPoint-ը ոլորտի ամենաազդեցիկ միջազգային միջոցառումներից է, որն այս տարի կընդունի ավելի քան 500 մասնակից և 50 խոսնակ 30-ից ավելի երկրներից: Կոնֆերանսը նպատակ ունի համաշխարհային բիզնես համայնքին ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը։

ChainPoint 19 միջազգային կոնֆերանսը կանցկացվի Հայաստանում

Խոսնակների շարքում են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Bitcoin.com-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Ռուստը, Հոնգ Կոնգի Ֆինտեխ ասոցիացիայի նախագահ և PwC-ում կրիպտո և ֆինտեխ ուղղությունների համաշխարհային առաջնորդ Հենրի Արսլանյանը, Bitfury ընկերության համաշխարհային դեսպան Մարկ Տավերները, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Էմին Գյուն Սիրերը և շատ այլ փորձագետներ:

Երկօրյա ծրագրի շրջանակներում կքննարկվեն առանձին երկրների թվային տնտեսությունների զարգացման օրակարգերը, վերջին զարգացումները ոլորտում, ինչպես նաև հեռանկարները։ Մասնակիցների շարքում կլինեն բարձրաստիճան հյուրեր, ոլորտի ճանաչված փորձագետներ, նորարարներ, իրավաբաններ, ներդրողներ ու ներդրումային հաստատություններ, ինչպես նաև հարակից ոլորտների ներկայացուցիչներ։

Պանելային քննարկումներին և պրեզենտացիաներին զուգահեռ կանցկացվի CP19 Startup Battle-ը. 12 ըտրված ստարտափ տարբեր երկրներից կպայքարեն մրցանակային ֆոնդի համար: InnMind, aeternity Ventures, CVVC labs, Smartgate.VC կազմակերպությունների աջակցությամբ ստարտափները կստանան լայն հնարավորություններ, որը ճանապարհ կբացի ներդրումային ռաունդի համար:

Խոսելու ենք նաև Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված կրիպտոակտիվների կարգավորման օրենսդրության մասին, որը եզակի հնարավորություններ է ընձեռելու թե՛ տեղական շուկայի ներկայացուցիչների, թե՛ միջազգային շուկայի խաղացողների համար։

Ինչո՞ւ մասնակցել ChainPoint-ին

Եթե հետաքրքրված եք ապագա տեխնոլոգիաներով, փորձում եք հասկանալ, թե շուկան ինչ նոր միտումներ ունի, ու ինչ հնարավորություններ կան ձեր գործունեությունն ընդլայնելու համար, ապա վստահորեն ամրագրեք ձեր մասնակցությունը ChainPoint 19-ին։

Հայաստանից մասնակիցների համար գործում են մասնակցության հատուկ պայմաններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://chainpoint.io/registration-nooor

ChainPoint 19 միջազգային կոնֆերանսը կանցկացվի Հայաստանում

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75