ՀԱՄԱՇԽԱՐՀԱԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 12/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի հիմնական բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են: Հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում աճել է 0,99 դոլարով կամ 1,39%-ով և կազմել 71,79 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,35 դոլարով կամ 1,89%-ով և սահմանվել 72,68 դոլար: