Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Կասպերսկի Լաբորատորիա. Բանկային տրոյական ծրագրերը սկսել են ավելի քիչ գրոհել Հայաստանի մոբայլ օգտատերերին
25/09/2019 12:25
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Բանկային տրոյական ծրագրերը սկսել են ավելի քիչ գրոհել Հայաստանի մոբայլ օգտատերերին

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։   Մոբայլ տրոյական ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 0,1%  սարքերը, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում։ Վրաստանում այդ վնասաբեր ծրագրերին բախվել է օգտատերերի 0,08%, իսկ Ադրբեջանում՝ 0,07%-ը։

2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ն է ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների (7-րդ տեղ)։ Այդ ժամանկահատվածում Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝  0,14%-ը։  

2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների  տեղադրման 13 899 փաթեթ, ինչը կրկնակի քիչ է, քան  2019-ի առաջին եռամսյակում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք  դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաև այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով  SMS-հաղորդագրությունները ։

Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաև խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46