Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ինեկոբանկը՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի ինովացիոն հովանավոր
26/09/2019 17:27
Կիսվել

Ինեկոբանկը՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի ինովացիոն հովանավոր

Հայաստանի «ՏՏ ոլորտի բանկը» շարունակում է տեխնոլոգիական նորարարություններ ներդնել ծառայությունների մատուցման մեջ՝ զուգահեռաբար համագործակցելով հայկական և արտասահմանյան բազմաթիվ ստարտափերի և ՏՏ ընկերությունների հետ։ Իսկ այս տարին հատկապես ակտիվ է․ նախ հայտարարվեց Holland Fintech-ին Ինեկոբանկի անդամակցության մասին, այնուհետև՝ բանկը հովանավորեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը, իսկ բոլորովին վերջերս այս ամենին գումարվեց նաև WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի ինովացիոն հովանավոր լինելու մասին բանկի հայտարարությունը։

Հենց այս մասին ենք զրուցել Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանի հետ։

– Պարոն Նալթակյան, լինելով ՏՏ ոլորտին մոտ կանգնած և այն շատ լավ պատկերացնող մարդ, խնդրում եմ Ձեր կարծիքը WCIT-ի համաժողովի՝ Հայաստանում անցկացման և Ինեկոբանկի հետ համագործակցության մասին։

– Ուրախ ենք, որ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովն, որն հիմանդրվել է«Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի» կողմից,   այս տարի անցկացվելու է Հայաստանում՝ ՀՀ Կառավարության օժանդակությամբ և բարձր հովանու ներքո, ինչպես նաև «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միավորման» աջակցությամբ։ Համաժողովը կարևոր միջազգային միջոցառում է, որը Հայաստանում է համախմբելու ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարներին։ Այս միջոցառումը նպաստում է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և հանդիսանում է տեղական կազմակերպությունների և ՏՏ ոլորտի մասնագետների համար լավ կապեր հաստատելու, սեփական փորձն ու հնարավորությունները ներկայացնելու, նոր համագործակցություններ ստեղծելու հրաշալի հարթակ։ Եվ, իհարկե, մեզ համար մեծ պատիվ է հանդիսանալ այս մասշտաբի համաժողովի ինովացիոն հովանավոր։

– Ինչո՞ւ է Ինեկոբանկը կարևորում նման միջոցառման մասնակցությունն ու օժանդակությունը։

– Տեխնոլոգիական զարգացումը մշտապես մեր ուշադրության դիտակետում է գտնվում՝ միտված լինելով բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանն ու հաճախորդներին տրամադրվող ծառայությունների բարելավմանը։ Ընդ որում, մեզ համար առաջնային կարևորություն ունի, որ Ինեկոբանկում կիրառվող տեխնոլոգիական լուծումները արտադրված լինեն Հայաստանում․սրանով մենք խթանում ենք ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանը մեր երկրում: Ի դեպ Ինեկոբանկի կողմից ՏՏ ուղղությամբ ներդրումները տարեկան գերազանցում են 1 միլիարդ ՀՀ դրամը։ Հետևաբար, Ձեր հարցի պատասխանը պարզ է․ մեզ համար շատ կարևոր է Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագիտական ներուժի շարունական զարգացումը, քանի որ այն թույլ է տալիս այդ ներուժը ավելի արդյունավետ կիրառել հենց երկրի ներսում՝ ի դեմս ստեղծվող տեխնոլոգիական բիզնես լուծումների, որոնք հետագայում իրենց կիրառությունն են գտնում նաև բանկային համակարգում՝ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունը և ավելացված արժեք ստեղծելով թե՛ պետության, թե՛ բիզնեսի և թե՛ հասարակության համար։ Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ համար ևս փորձի և գաղափարների փոխանակման հրաշալի հնարավորություն է ընձեռելու։

– Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայաստանյան ՏՏ համայնքը Ինեկոբանկից WCIT-ի շրջանակներում։

– Ինչպես արդեն նշեցի, մենք մշտապես աջակցում ենք ոլորտի կայացմանն ու առաջխաղացմանը։ Որոշ դեպքերում նման ֆորմատի միջոցառումների ընթացքում ձեռքբերված ծանոթություններն ու հաստատված կապերը պարարտ հող են դառնում փորձի փոխանակման ու հետագա գործընկերության համար։ Ի դեպ, WCIT-ին զուգահեռ նաև մասնակցելու ենք մեզ համար ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո 2019» տեխնոլոգիական ցուցահանդեսին, որտեղ ևս ներկայացնելու ենք Բանկի կողմից մատուցվող ծառայությունները էքսպոյի այցելուներին։ Այնպես որ, սպասում ենք բոլորին մեր տաղավարներում՝ իրենց գաղափարներով, լուծումներով կամ կարծիքներով՝ ծանոթանալու և Հայաստանի ՏՏ ոլորտը միասին զարգացնելու վերաբերյալ մտքեր փոխանակելու ակնկալիքով։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75