ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀԻՄՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԱՃ 12/06/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով գրանցվել է ինդեքսների աճ, որը մեծապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ: Առևտրային շրջանների արդյունքներով Dow Jones ինդեքսն աճել է 31,90 կետով (0,37%) և կազմել 8770,92 կետ, S&P 500 ինդեքսն աճել է 5,74 կետով (0,61%) և հասել 744,89 կետի, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 9,29 կետով (0,50%) և սահմանվել 1862,37 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով առավել մեծ աճ գրանցել են ֆինանսական և հանքարդյունաբերության ոլորտներում գործող ընկերությունների արժեթղթերը: