Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Կոնվերս Բանկն ու ՀԱՖՆ ներկայացրել են Տ. Մանսուրյանի Թավջութակի կոնցերտի պրեմիերան Հայաստանում
30/09/2019 15:53
Կիսվել

Կոնվերս Բանկն ու ՀԱՖՆ ներկայացրել են Տ. Մանսուրյանի Թավջութակի կոնցերտի պրեմիերան Հայաստանում

Սեպտեմբերի 27-ին՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Հայաստանում առաջին անգամ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչել է մաեստոր Տիգրան Մանսուրյանի “Ubi est Abel frater tuus?” («Ո՞ւր է Աբել եղբայր քո») Թավջութակի 4-րդ կոնցերտը: Համերգը նվիրված է եղել մաեստրոյի 80-ամյակին: Մենակատարն է Սևակ Ավանեսյանը, որպես դիրիժոր հանդես է եկել աշխարհի առաջատար դիրիժորներից մեկը՝ Անդրեյ Բորեյկոն: Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գործընկերն է Կոնվերս Բանկը:

«Թավջութակի համար գրված իմ կոնցերտը  մեկ մասից է՝ բաղկացած երեք ենթամասերից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով: Կոնցերտի համաշխարհային պրեմիերան ծրագրված էր ապրիլի 24-ին: Այն 1915թ-ի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը և բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» (Ubi est Abel frater tuus?) վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Կայենի կողմից Աբելի սպանության աստվածաշնչյան այս դրվագը մարդկային առաջին ոճրագործությունն է և եղբայրասպանության սիմվոլը»,- ներկայացնելով կոնցերտը՝ նշել է մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

«Այս համերգը Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևորագույն իրադարձություններից է: Այս տարի փառատոնի շրջանակներում աշխարհում ամենապահանջված մենակատարների և Հայաստանի Ազգային ֆիլհարմանիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայտնի  դասական ստեղծագործություններ: Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ, որ այս տարվա փառատոնին ևս Կոնվերս Բանկը Ֆիլհարմոնիկի կողքին է և աջակցում է մեր ծրագրերի հաջող իրականացմանը»,- ասել է ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

«Փառատոնը իր գործունեության 13 տարիների ընթացքում դարձել է Հայաստանի մշակութային կյանքում ամենակարևոր ու սպասված երաժշտական իրադարձություններից, որը արդեն երկրորդ տարին անընդմեջ անց է կացվում Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ ունկդրին հնարավորություն տալով ոչ միայն ևս մեկ անգամ հաղորդակից դառնալ դասական երաժշտությանը, այլև  ունկնդրել և վայելել  վաղուց սպասված պրեմիրաներ: Մասնավորապես, նախորդ տարի Ազգային ֆիլհարմանիկ նվագախմբի  հետ համագործակցությամբ մենք կարողացանք փառատոնի շրջանակում ներկայացնել Պուչինիի  «Մադամ Բաթերֆլայ» օպերան, այս տարի՝ Տիգրան Մանսուրյանի  Թավջութակի 4-րդ կոնցերտը»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նշենք, որ փառատոնը տևելու է մինչև հոկտեմբերի 25-ը:  Փառատոնի փակման գալա համերգը, որի շրջանակում հնչելու են Գերշվինի ստեղծագործությունները, նվիրված է լինելու ՀԱՖՆ-ի և Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92