Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Ժողովուրդ․ Ցե­մենտի ներկրման ծավալները շեշտակի ավելացել են. հիմնական խմբաքանա­կը ներկրվել է Իրանից
01/10/2019 20:24
Կիսվել

Ժողովուրդ․ Ցե­մենտի ներկրման ծավալները շեշտակի ավելացել են. հիմնական խմբաքանա­կը ներկրվել է Իրանից

«Հայաստանը, ունենալով շինարա­րության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի գործարաններ, սկսել է այն մեծ քանա­կությամբ ներկրել: Պաշտոնապես ցե­մենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նա­խորդ տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, շեշտակի ավելացել են: Ցեմենտի հիմնական խմբաքանա­կը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտնե­րի կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաս­տան ներկրվել է 144 հազար 463 տոն­նա ցեմենտ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներ­մուծվել է 43 հազար 69 տոննա ցե­մենտ: Պաշտոնական փաստաթղթե­րից մեզ հայտնի դարձավ, որ միայն 144 հազար 437 տոննա ցեմենտը ներկրվել է Իրանից:

Արձանագրենք, որ այս ամենի արդյունքում լուրջ խնդ­րի առաջ են կանգնել տեղական ար­տադրողները: «Ժողովուրդ» օրաթեր­թը գրել էր, որ «Հրազդան» ցեմենտի գործարանն անգամ կրճատումներ է արել:

Նշենք, որ այս տարի խորհրդա­րանը ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրակա­նացման ծանուցման մասին» օրենք­ների նախագծերի փաթեթը: Այս փո­փոխությամբ ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք է սահման­վում յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ: Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվել է ժամա­նակավոր՝ մեկ տարով, իսկ ներմուծ­վող կլինկերի համար ոչինչ չի փոխվել, տուրք չի սահմանվում», – գրում է թերթը։

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78