
Հրապարակ. Քննարկվել Է Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը, ում պաշտոնավարման ժամկետը փետրվարին լրանում է
«ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի ամենակարևոր իրադարձությունը Սինգապուրի և ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առևտրի համաձայնագիրն էր, որով մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵԱՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար։
Ուշագրավ էր նաև Իրանի նախագահի մասնակցությունը և ԱՄՆ-ի 2 «ոխերիմ բարեկամների»՝ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Քննարկվեց նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը, ում ժամկետը փետրվարին է լրանում, և հիմա Բելառուսի հերթն է, սակայն Լուկաշենկոն ասաց, որ դեռ չեն որոշել ում առաջադրել, ուստի խնդրեց hետաձգել հարցը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: