Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ֆրենկ Փալոնը Google-ի և PayPal-ի հետ կքննարկի Հայաստանին առնչվող խնդիրները
04/10/2019 22:05
Կիսվել

Ֆրենկ Փալոնը Google-ի և PayPal-ի հետ կքննարկի Հայաստանին առնչվող խնդիրները

Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։

Նախարարը, ողջունելով կոնգրեսականին, նշել է, որ բարձր է գնահատում Ֆրենկ Փալոնի  գործունեությունը` ուղղված հայոց ցեղասպանության ճանաչմանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաև Արցախում ականազերծման աշխատանքների և այլ մարդասիրական ծրագրերի աջակցմանը։

Հակոբ Արշակյանը Ֆրենկ Փալոնի հետ կիսվել է նաև նախարարության ծրագրերի և առաջնահերթությունների մասին, ինչպես նաև վերջերս ԱՄՆ կատարած այցի որոշ մանրամասներով և ձեռք բերված պայմանավորվածություններով։

Ֆրենկ Փալոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից ներկայացման համար, նշել է, որ քաջատեղյակ է հայերի տեխնոլոգիական ներուժի և տաղանդի մասին: Լինելով ԱՄՆ կոնգրեսի էներգիայի և առևտրի կոմիտեի նախագահը, որտեղ քննարկվում են ինտերնետին, կապի տեխնոլոգիաներին առնչվող հարցեր, կարևորել է երկկողմ հանդիպումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ:

Կոնգրեսականը առաջարկել է  ներկայացնել տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք նախարարությանը կհետաքրքրի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունն առաջ մղելու համար։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության համակարգում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ հաշվի առնելով ամերիկյան մի շարք ընկերությունների առկայությունը Հայաստանում ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները։

Նախարարը Ֆրենկ Փալոնին է ներկայացրել նաև «Google maps»-ի անճշտությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում, «Youtube»-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, «Paypal»-ի՝ Հայաստանում լիարժեք կիրառելիությանն առնչվող մի շարք հարցեր՝ հաշվի առնելով, որ կոնգրեսմենը ի պաշտոնե ինտենսիվ շփումներ ունի նշված կորպորացիաների ղեկավարության հետ:

Ամերիկացի կոնգրեսականը խոստացել է աջակցել բարձրացված խնդիրների շուրջ և քննարկել առաջադրված հարցերը «Google» և «PayPal» ընկերությունների հետ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12