Տնտեսական

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
ԱԺ-ում քննարկվում են Մեղրու տնտեսական գոտու գործարկման հնարավորությունները
08/10/2019 15:57
Կիսվել

ԱԺ-ում քննարկվում են Մեղրու տնտեսական գոտու գործարկման հնարավորությունները

Մեղրու տնտեսական գոտու շուրջ ծագած խնդիրները հետևողական լուծումներ են պահանջում:

 ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանձնաժողովի նիստում նշեց, որ եթե  ցանկանում ենք ակտիվորեն զարգացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, ապա Մեղրու տնտեսական գոտին ունենալը խիստ անհրաժեշտություն է:

«Ոչ մի ապօրինի աճուրդ իրականացրած համայնքապետ, ոչ մի հարց մեր գործին չի կարող խանգարել: Մենք հիմա գնում ենք այդ ուղղությամբ: Երեք ամիս անց նորից պետք է հավաքվենք և հասկանանք, ինչ-որ բան փոխվել, տեղից շարժվե՞լ է, թե գործը մնացել է նույն տեղում: Մեր մոտեցումը դա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Միքայել Մելքումյանը:

Մեղրու տնտեսական գոտու հարակից հողերի սեփականաշնորհման կասկածելի գործարքներն իրավապահների ուշադրության կենտրոնում են: Կա հարուցված քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ առկա է ժառանգված գույքային խնդիր:

«Ի՞նչ ունենք այսօր: Մենք ունենք սահմանափակ տարածք: Պետք է հասկանալ, թե որն է դրա առավել արդյունավետ օգտագործման ալգոռիթմը, հասկանանք, թե լավագույն շեշտը ինչի վրա ենք դնում, օրինակ, հյուրանո՞ց ենք կառուցում, թե՞ մաքսային տերմինալ, միգուցե արտադրական հզորությո՞ւն ենք ձևավորելու: Ամեն դեպքում մեր նախագծով և ձեր պրոֆիլային հանձնաժողովի օգնությամբ, ինչի վրա էլ կենտրոնանանք, դրան, ի վերջո, օրենքի տեսք պետք է տանք: Ոչ կառավարությունը, ոչ Ազգային ժողովի պատգամավորները ցանկություն չունեն, որ այդ տարածքը լինի զուտ հարկեր շրջանցելու վայր, զուտ մանրածախ առևտրի տեղ: Եթե մենք ԵԱՏՄ հավակնություններով ենք հարցին մոտենում, ապա, կարծում եմ, որ դա նշանակում է առավելագույն արդյունքներ ստանալ»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն անցկացնում է նիստ, որի օրակարգում «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է և դրա հետագա գործարկման հնարավորությունները:

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերի ապօրինի սեփականաշնորհման հետ կապված քրեական գործը գտնվում է դատարանում: «Անցյալ տարի ես այց կատարեցի Մեղրի, նաև այցելություն ունեցա Մեղրու ազատ տնտեսական գոտի, որի ընթացքում պարզվեց, որ այն հողատարածք չունի, որովհետև այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել են, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել են, և արդյունքում ստացվել է, որ կա ազատ տնտեսական գոտու մի շենք, ավտոկանգառ և ուրիշ ոչինչ: Այսինքն՝ փաստացի տարածք չկա այնտեղ գործունեություն ծավալելու: Այդ փաստից հետո հարուցվել է քրեական գործ, և սկսվել է ընթացակարգ այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները հետ շրջելու համար, որպեսզի ազատ տնտեսական գոտին իրոք ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն ունենա: Հիմա այդ հարցը դատարանի օրակարգում է»,- ասել էր վարչապետը:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00