Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Փաստ. Տնտե­սա­կան «հե­ղա­փո­խու­թյու­նը» իրա­կա­նու­թյուն չի դառ­նում և վե­րած­վում է ուտո­պի­ա­յի
15/10/2019 10:27
Կիսվել

Փաստ. Տնտե­սա­կան «հե­ղա­փո­խու­թյու­նը» իրա­կա­նու­թյուն չի դառ­նում և վե­րած­վում է ուտո­պի­ա­յի

«Արդեն իսկ մեկուկես տարի է անցել, ինչ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, սակայն նրա հռչակած տնտեսական հեղափոխությունն այդպես էլ իրականություն չի դառնում, ավելին՝ դրան մոտ անգամ չի գալիս:

Եթե անցած տարի Փաշինյանը կարող էր արդարանալ, թե իրեն խանգարում է այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը, ապա 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո չի կարող նման արդարացումներ բերել

Չնայած կառավարությունը փորձում է տարբեր ցուցանիշների միջոցով ցույց տալ, թե առաջընթաց կա, և այս տարվա համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, սակայն բնակչության համար այդ աճն այդպես էլ տեսանելի չէ:

Քաղաքացիները կասկածանքով են վերաբերվում վիճակագրական ցուցանիշներին և ցանկանում են, որ երկրի տնտեսական աճը արտացոլվի իրենց կյանքում, այլ ոչ թե իրենից ներկայացնի ուղղակի աչք շոյող թիվ:

Քաղաքացիների կյանքը բարելավելու համար մի քանի կիսատ-պռատ քայլերը բավարար չեն, պետք է կառավարությունը հայեցակարգային մոտեցումով առաջ շարժվի և պլանավորի, թե ինչ խոշորածավալ քայլեր է ձեռնարկելու երկրում սոցիալ-տնտեսական կյանքը բարելավելու ուղղությամբ, որը նախատեսում է մեծ թվով աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, երկրի բիզնես միջավայրի բարելավում, աշխատավարձերի զգալի բարձրացում և այլն:

Աշխատատեղերի ստեղծման մասով իրավիճակը շարունակում է մնալ շատ լուրջ:

Ճիշտ է՝ կառավարությունը աշխատատեղերի ավելացման մասին ժամանակ առ ժամանակ որոշակի ցուցանիշներ է ներկայացնում, սակայն դա ոչ թե իրականում նոր ստեղծված աշխատատեղերի ցուցանիշն է, այլ ստվերից օրինական դաշտ բերված աշխատատեղերն են:

2019 թվականին միջին ամսական կտրվածքով աշխատանք փնտրողների ընդամենը 1 տոկոսն է տեղավորվել աշխատանքի:

 Իսկ 46,400 գործազուրկներ արտագաղթել են Հայաստանից կամ մեկնել են արտագնա աշխատանքի՝ բնականաբար, հայրենիքում հարմար աշխատանք չգտնելու հետևանքով:

Կառավարության կողմից աշխատողների որոշակի հատվածի աշխատավարձի փոքր չափով բարձրացումը չի կարող խնդիր լուծել, քանի որ միաժամանակ տեղի են ունենում կրճատումներ և օպտիմալացումներ աշխատաշուկայի մեկ այլ հատվածում:

Օրինակ՝ մի կողմից՝ ուսուցիչների աշխատավարձը մի փոքր բարձրացվում է, իսկ մյուս կողմից՝ փակվում են գիշերօթիկ դպրոցները: Ուշագրավ է, որ սպասված ներդրումները չկան, որ պետք է նոր շունչ հաղորդեին տնտեսությանը:

Իրավիճակն այս առումով այնքան բարդ է, որ նույնիսկ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն է ստիպված եղել վերջերս իր հարցազրույցներից մեկում խոստովանել, թե «ներդրումները սպասվող ծավալից ցածր են, ՀՀ-ի հանդեպ քայքայված վստահությունը վերականգնելու համար մեծ ջանքեր են պահանջվելու»:

Եթե այս մեկուկես տարի ժամանակահատվածի ընթացքում օտարերկրյա ներդրողները հետաքրքրություն չեն ցուցաբերել Հայաստանում գումարներ դնելու համար, ապա դժվար էլ առաջիկայում Հայաստանի տնտեսությունը գրավի նրանց ուշադրությունը:

Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, որ Հայաստանը ավելի գրավիչ դառնա ներդրողների համար, դեռևս հայտնի չէ:

Բացի այդ, Հայաստանի տնտեսության համար ներկայումս կան որոշակի ռիսկեր, որոնք կապված են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, գազի գնի բարձրացման առումով սպասումների, Վերին Լարսի անցակետում առկա կուտակումների, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության՝ հայաստանյան շուկայից դուրս գալու հավանականության հետ:

Ուշագրավ է նաև, որ 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերի վերլուծությունը ցույց է տալիս, թե տնտեսության ճյուղերից աճը հիմնականում գրանցվել է զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, խաղերի և ավտոմեքենաների վաճառքի շնորհիվ:

Զբոսաշրջության առումով Հայաստանին օգնեցին Վրաստանում տեղի ունեցած դեպքերը, երբ Ռուսաստանը դադարեցրեց չվերթները դեպի Վրաստան, որի արդյունքում դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելացավ, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ զբոսաշրջության ոլորտում գրանցված դրական զարգացումները առաջիկայում նույնպես պահպանվելու են:

Խաղերի և ավտոմեքենաների ներկրման ոլորտում գրանցված ցուցանիշների հետ ևս պետք չէ հույսեր կապել, քանի որ խաղերի ոլորտը որևէ արժեք չի ստեղծում և հիմք չի կարող հանդիսանալ տնտեսական վիճակի բարելավման համար, իսկ մեքենաների ներմուծումը հաջորդ տարվա հունվարից արդեն կանգ կառնի:

Մնում է մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում գրանցված աճը, որը բավարար չէ հեղափոխական փոփոխությունները իրականություն դարձնելու համար:

Այսպիսով՝ առկա դժվարությունները հաշվի առնելով՝ հաջորդ տարվա համար տնտեսության մեջ մեծ դրական փոփոխությունների սպասումների դժվար է սպասել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75