Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
20 միլիոն դոլարի ներդրում` Գյումրիի օդանավակայանում
16/10/2019 13:18
Կիսվել

20 միլիոն դոլարի ներդրում` Գյումրիի օդանավակայանում

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 միլիոն դոլարի ներդրում կատարել Գյումրիում՝ օդանավակայանի զարգացման գործում: Այս մասին հայտարարեց ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում՝ հայտարարելով եվրոպական նոր՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական ավիաշուկա: Այն չվերթներ կիրականացնի դեպի Երևան և Գյումրի՝ ամեն տարի ավելացնելով չվերթների հաճախականությունը: «Ընկերությունը մեծ օգուտ կբերի երկրին՝ նոր ուղղություններով և շատ զբոսաշրջիկներով: Հայաստանցիները տարբեր ուղղություններով ու էժան ավիատոմսերով շրջագայելու հնարավորություն կունենան: Կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա, քանի որ ՀՀ կառավարությունը ևս հետաքրքրված է դրանում: Ապրիլին, երբ Ryanair-ը սկսի չվերթները, այնտեղ պատրաստ կլինի նոր ժամանման սրահը, որտեղ հնարավոր կլինի նոր չվերթներ ընդունել»,- հայտարարեց Վենդեն:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: Ներկայիս գործող օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982թ.: Վազքուղու վրա և թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ չէին իրականացվել, ինչի պատճառով թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ կառամատույցում, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: 2007թ. ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87