Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Ryanair-ը մուտք գործեց Հայաստան. ավիաընկերության տոմսի միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո է
16/10/2019 14:53
Կիսվել

Ryanair-ը մուտք գործեց Հայաստան. ավիաընկերության տոմսի միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո է

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Մուտքն ազդարարեցին Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Մեմինգենի հետ կկապվի մարտի վերջից:

«Մեր ընկերությունն ամենամեծն է Եվրոպայում: Ունենք ամենամեծ ցանցը: Ոչ միայն մեգահանգույցներում ենք չվերթներ իրականացնում և մայրաքաղաքներում, այլ միավորում ենք շրջանները: Մեզ համար կոմերցիոն շահից բացի, կարևոր է նաև ինտեգրումը: Ունենք 86 բազավորման կետեր: Այն հնարավորություն է տալիս Հայաստանը կապել այդ կենտրոնների՝ քաղաքների հետ: Վերջերս բացել ենք բազավորման կետեր Մարսելում, Թուլուզում և Բորդոյում, որտեղ շատ հայեր են բնակվում: Հաջորդ տարի նոր ուղղություններից են լինելու Վրաստանը, Լիբանանը: Սպասարկում ենք 152 միլիոն հաճախորդի, հաջորդ տարիներին ցանկանում ենք այդ թիվը հասցնել 200 միլիոնի: Ryanair ընկերությունների խումբը բաղկացած է չորս ավիաընկերությունից՝ 500 ինքնաթիռով: Չվերթներն իրականացնում ենք 234 օդանավայականների միջոցով այնպիսի ցածր գներով, որոնց հետ ոչ ոք չի կարող մրցակցել», – նշեց Դեյվիդ Օ՛Բրայանը: Հայաստանը դառնում է ավիաընկերության 40-րդ երկիրը: Ավիաընկերության տոմսի ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո:

Երևանից շաբաթական երկու անգամ յուրաքանչյուր ուղղությամբ կիրականացվեն չվերթները, սակայն հետագայում դրանք կավելանան: Ընկերությունը չի բավարարվելու շաբաթական վեց չվերթով: Տոմսերը կսկսվեն վաճառվել այսօրվանից:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36