Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՉՆԱՅԱԾ ՃԳՆԱԺԱՄԻՆ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ» ԱՇԽԱՏՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
12/06/2009 15:10
Կիսվել

ՉՆԱՅԱԾ ՃԳՆԱԺԱՄԻՆ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ» ԱՇԽԱՏՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

2008 թ-ին «Հայէկոնոմբանկի» ընդհանուր կապիտալն աճել է 12.2 տոկոսով` կազմելով 8.6 մլրդ, վարկային ներդրումները` 10.1 տոկոսով` հասնելով 26.5 մլրդի, մատուցած ծառայությունների զուտ եկամուտը` 4.9 տոկոսով` կազմելով 963.3 մլն դրամ: Ներկայում բանկի ակտիվները 48 մլրդ դրամից ավելի են:

Այսօր բանկի տարեկան ընդհանուր ժողովում նման թվեր հրապարակեց  բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը` շեշտելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բանկի աշխատակազմը համախմբվել եւ կարողացել է հստակ քայլերով առաջ շարժվել, պահպանել ունեցածը: Այդուհանդերձ, ճգնաժամի պայմաններում վարկավորման մասով բանկը զսպված քաղաքականություն է վարել, ինչի արդյունքում վարկային պորտֆելը մի փոքր նվազել է: Սակայն այսօր այն ապահովում է շատ բարձր ցուցանիշներ, ճգնաժամի պայմաններում աշխատում է շահույթով, ունի առաջընթաց հաճախորդների քանակի, նոր գործիքների ներդման մասով եւ Հայաստանի բանկային համակարգի կարեւոր ու կայուն բանկերից մեկն է:

Նախորդ տարի Հայաստանի ֆոնդային բորսայում կատարվել է բանկի 22 մլն դրամի բաժնետոմսերի առքուվաճառք, որոնց միջին շուկայական արժեքը 13 հազ. 850 դրամ է: Տարին արդյունավետ է եղել պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով «ԱՐՔԱ» պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` բանկը տարվա ընթացքում տվել է 20 հազ.150 տեղական եւ միջազգային քարտ` դրանց ընդհանուր քանակը հասցնելով 62 հազ.895-ի: 2007 թ-ի համեմատ բանկի բաժնետոմսերի միջին շուկայական արժեքն աճել է 24.3 տոկոսով:

Դ. Սուքիասյանը ներկայացրեց նաեւ այս տարվա ընթացքում գրանցված մի շարք տվյալներ: Ֆիզիկական անձանիցից ներգրավված ավանդների չափն այս տարի «Հայէկոնոմբանկում» ավելացել է 8.3 տոկոսով` կազմելով 5.4 մլրդ դրամ: Իրավաբանական անձնացից ներգրավված դեպոզիտներն աճել են 54.8 տոկոսով` հասնելով 4.3 մլրդ դրամի: Բանկի հաճախորդների թիվը նույնպես ավելացել է եւ ներկայում 71 հազ.680 է` նախորդ տարեվերջի 53 հազ.179-ի փոխարեն: 2008 թ-ին բանկում ներդրված միկրովարկավորման ծրագիրը, որի շրջանակներում մինչեւ 1.5 մլն դրամ է հատկացվում, այս տարի կշարունակվի: Միկրովարկավորման ծրագրի հաճախորդների քանակը գերազանցում է 1000-ը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2