Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների օրը՝ ուսանողների և աշակերտների համար
22/10/2019 12:37
Կիսվել

Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների օրը՝ ուսանողների և աշակերտների համար

Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների օրը՝ ուսանողների և աշակերտների համար

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների և բարձր դասարանների աշակերտների համար կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների օր-կրթական-ժամանցային միջոցառում։ Միջոցառման կազմակերպիչն է «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի տան աջակցությամբ։ Ատոմային տեխնոլոգիաների օրվա հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում տեխնիկական կրթության հանրայնացումը։

Հայաստանն ու Ռուսաստանը սերտ փոխգործակցում են ատոմային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման հարցում։ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետների երկարաձգման ու ատոմային էներգետիկայի զարգացման կապակցությամբ, մոտ ապագայում Հայաստանին անհրաժեշտ են բարձրակարգ երիտասարդ մասնագետներ, որոնք ի զորու կլինեն ապահովել ատոմային օբյեկտների շահագործումը՝ պահպանելով միջուկային ու ճառագայթային անտանգության միջազգային բոլոր պահանջները։

Ատոմային տեխնոլոգիաների օրը հնարավորություն կտա մասնագիտական ուղղվածություն ունեցող ուսանողներին ու բարձր դասարանների աշակերտներին ընդլայնել գիտության ու ժամանակակից տեխնոլոգիաների մասին իրենց պատկերացումները։ Այս տարի կկազմակերպվի կրթական-ժամանցային հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան ներգրավվել ինտելեկտուալ մրցույթներում՝ կապված ատոմային բնագավառի և գիտության հետ, ստուգել սեփական գիտելիքներն ու կազմել գիտական հայտնագործությունների ժամանակագրությունը։ Ատոմակայանի լրացված իրականության և 3D մակետի օգնությամբ հնարավոր կլինի տեսնել անվտանգության բոլոր համակարգերն ու դրանց արձագանքը՝ արտաքին ու ներքին միջավայրի փոփոխություններին։

Ինժեներա-տեխնիկական մասնագետների պահանջարկը կաճի նաև այն պատճառով, որ միջուկային տեխնոլոգիաները դինամիկ աճում են ու յուրաքանչյուր տարի ավելի պահանջված են դառնում։ Եվ դա, ոչ միայն էներգետիկ բնագավառում, այլև՝ բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, ՏՏ ոլորտում, որոնցում կիրառվում են ժամանակակից գերհզոր համակարգիչների մշակման, յուրահատուկ հատկություններով նոր նյութերի ստեղծման մեջ։

Ատոմային տեխնոլոգիաների օրվա շրջանակում հանդես կգան նաև բանախոսներ՝ աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման մասին դասախոսություններով և այն մասին, թե ինչպես կարող է միջուկային էներգիան նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Բացի այդ, փորձագետները կպատմեն հայկական ԱԷԿ-ի աշխատանքի և զարգացման մասին։ Միջոցառման վերջում ավելի ակտիվ մասնակիցներին կտրվեն մրցանակներ։

Տեխնոլոգիաների օրվան հրավիրված են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան, հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային ոլորտային փորձագետներ և մասնագիտական ԲՈՒՀ-երի դասախոսներ։

Միջոցառման ծրագիր

12.00-13.00 Մասնակիցների հավաքագրում ու գրանցում։ Կրթական ու ժամանցային հարթակի աշխատանքների մեկնարկ։

13.00-13.30 Ատոմային տեխնոլոգիաների օրվա հանդիսավոր բացում։

13:30-15.00 Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի բանախոսների ելույթներ։

– «Ատոմային էներգետիկայի բնապահպանական տեսանկյունից» – Պավել Բելոուսով, «ՄԻՖԻ» միջուկային հետազոտությունների ազգային համալսարանի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների բաժանմունքի դոցենտ

– «Ժամանակակից ВВЭР տեխնոլոգիաներ» – Պավել Բելոուսով, «ՄԻՖԻ» միջուկային հետազոտությունների ազգային համալսարանի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների բաժանմունքի դոցենտ

– «Միջուկային բժշկությունն ու դրա զարգացման հեռանկարները» – Արամ Ավետիսով, բ․գ․թ․ Բելառուսի պետական բժշկական համալսարանի ճառագայթային բժշկության և բնապահպանության ամբիոնի դոցենտ։

– «Ռադիոակտիվությունը շրջակա միջավայրում» – Օլգա Բելյաևա, ՀՀ ԳԱԱ Էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար «Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը» – Արթուր Գրիգորյան, հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ

15:00-15:30 Ամենաակտիվ մասնակիցների պարգևատրում։ Մյուս մասնակիցները մրցույթների ընթացքում կուտակած միավորները կփոխարինեն հուշանվերներով։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34