Միքայել Մելքումյան․ Կամ վիճակագրությունն է պրոբլեմային, կամ կյանքն է շատ դաժան
«Մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը, ցավոք, հեղափոխական չի կարելի որակել», – ելույթն այսպես սկսեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Տնտեսագետ-պատգամավորին վրովվեցրել էին տնտեսական քաղաքականության արդյունքներն ու այն, որ առավոտյան ԱԺ-ը մերժեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության առաջարկած՝ ներդրումային ծրագրերի պետական աջակցության մասին նախագիծը։ Նախագծի համահեղինակ Միքայել Մելքումյանը մերժման երկու հնարավոր պատճառ է գտել՝ կամ կառավարությունը չի ցանկանում լուծում տալ, կամ պարզապես չի կարող այն իրականացնել։ Պատգամավորը հակված է մտածել, որ ուզում են, բայց չեն կարող։