Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ
24/10/2019 14:04
Կիսվել

«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ

«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մամուլի ասուլիսը ընթացքում ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսվող տարբեր միջոցառումներն ու սպասվող հետաքրքիր իրադարձությունները: Ասուլիսի բանախոսներն էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը, «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, ֆիլմերի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը:

Ասուլիսն անդրադարձել է «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի օրակարգին ու ցուցադրվող ֆիլմերին։ Փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը խոսել է փառատոնի ստեղծման գաղափարի և դրա կարևորության մասին, իսկ փառատոնի կայացման մշտական աջակից ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ընկերության կողմից բնապահպանական փատատոնին աջակցելու պատճառների, մասնավոր ձեռնարկությունների կողմից բնապահպանության ոլորտի կայացմանն աջակցելու կարևորությունը։

«Արևորդի» փառատոնի կարևորությունը դժվար է գերագնահատել: Այն կայացել է տարիների ընթացքում և գնալով ավելի ու ավելի է զարգանում՝ դառնալով առավել մասնակցային, սիրված ու ազդեցիկ՝ բնության պահպանության մասին իրազեկման առումով: Ուրախալի է, որ փառատոնը պահանջված է հատկապես երիտասարդների շրջանում: Այն շատ կարևոր հարթակ է՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքն իբրև հիմնարար արժեք արմատավորելու տեսանկյունից», -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը կարևորեց հանգամանքը, որ փառատոնը տեղափոխվի մարզ։ «Մարզերում և գյուղական համայնքներում ապրող մարդիկ ևս Փառատոնի մասը դարձան։ Նախորդ տարի ֆիլմերի ցուցադրություններ իրականացվեց Վայոց ձորի մարզում, դրանով մենք ականատես եղանք, թե ինչպես ակտիվացավ գյուղական կյանքը, ինչպես փառատոնի տարբեր միջոցառումներում ներգրավվեցին գյուղում ապրող մարդիկ։ Մենք արձանագրեցինք 3000-ից ավել զբոսաշրջիկի այցելություն։ 15 համայնքների դպրոցական երեխաներ ձևավորեցին էկո-ակումբներ, որտեղ սովորեցին նաև ֆիլմեր նկարել»։

Ինչպես նշեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը՝ փառատոնը հիմնադրվել է 2005թ․-ին և հաջորդ տարի հոբելյանական 10-րդ տարին է։ «Տարեցտարի բոլորս հասկացանք, որ բնապահպանական խնդիրները շատ ավելի արագ տեմպերով են աճում, քան մենք խոսում ենք դրանց մասին։ Այդ տարիների ընթացքում առաջին անգամ ստեղծվեց բնապահպանական կրթական ցանց՝ «Արևորդի»։ Փառատոնը տարեցտարի ավելի է ծավալվում և ոչ միայն համայնքներ, այլև դպրոցներ է մտնում և տարիների ձեռքբերման փորձը տարբեր միջոցառումների միջոցով փոխանցվում է երեխաներին»։

«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը կարևորեց պատանիների մասնակցությունը փառատոնի կայացման գործում։ «Մենք սկսեցինք ավելի խորը համագործակցել տարբեր կրթահամալիրների և դպրոցների հետ և այս տարվա մեր հիմնական համագործակից է հանդիսանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որի սաները շատ մեծ ոգևորությամբ կազմակերպում և մասնակցում են Փառատոնի միջոցառումներին և ցուցադրություններին։

Կից Տեղեկատվություն

Հոկտեմբերի 22-25-ին Երևանում տեղի կունենա «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը» (SunChild 9th International Environmental Festival):

Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը Հայաստանում, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում։ 2019 թվականը հռչակվել է կովկասյան հովազի (Panthera pardus ciscaucasica) տարի, ուստի՝ միանալով տեսակի պահպանությանն ու իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական նախաձեռնությանը՝ Փառատոնի առանցքում ևս կլինի կովկասյան հզոր հովազը։

«Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երևանում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով, կանցկացվեն բնապահպանական և ֆիլմարտադրության թեմաներով մի շարք ամենահետաքրքիր աշխատարաններ, ինչպես նաև՝ լուսանկարչական ցուցահանդես բնապահպանական խնդիրների վերաբերյալ։

Փառատոնի օրերին կովկասյան հովազին կարելի է հանդիպել նաև Երևանի տարբեր հատվածներում․ երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրքաղաքի փողոցներում, բայց զգուշանալու կարիք չկա, քանի որ հովազը կլինի ցուցադրվող կադրերում միայն։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում թակարդ տեսախցիկների կողմից նկարահանված կովկասյան հովազի կադրերի միջոցով Երևանում տեսանելի կլինի մեր վայրի բնության ամբողջ գեղեցկությունը։

Հատկանշական է, որ 2020թ․-ին տեղի կունենա Արևորդի 10-րդ հոբելյանական միջազգային բնապահպանական փառատոնը, որին ընդառաջ՝ այս տարի փառատոնի փակման արարողությանը կհայտարարվի կենսաբազմազանության ուսումնասիրության և բնապահպանության ոլորտներում մեծ ներդրում ունեցող անձանց համար նախատեսված երկու մրցանակի մասին, որոնք շնորհվելու են հաջորդ տարվա փառատոնին․

– Էլեոնորա Գաբրիելյանի անվան բուսաբանական մրցանակ

– Բնության պահպանության մրցանակ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75