Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց «Դուինգ բինզես 2020»-ում Հայաստանի նահանջը
24/10/2019 16:46
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց «Դուինգ բինզես 2020»-ում Հայաստանի նահանջը

Կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց Համաշխարհային բանկի հրապարակած «Դուինգ բիզնես 2020» թվականի զեկույցում տրված գնահատականները։

Նախարարի խոսքով՝ զեկույցը յուրաքնաչյուր երկրի համար գործարարությամբ զբաղվելու տասը ցուցիչներ է օգտագործում։ «Որ երկիրը այս տասը ցուցիչներով հավաքում է առավելագույնը, նա պոտենցիալ 100 միավորի նկատմամբ որոշակի դիրք է զբաղեցնում։ Այս տարվա զեկույցով դա Նոր Զելանդիան է, որն ունի 86.6 միավոր։ Հայաստանն այս տարվա գնահատման արդյունքում ունի 74.5 միավոր, որը 2019 թվականի համեմատ նույն մեթոդաբանությամբ տրված գնահատականի համեմատ առաջընթաց է արձանագրել 1.3 միավորով։ Այսինքն՝ մենք նախորդ տարվա մեր վիճակի համեմատ ունենք առաջընթաց։ Եվ դա մեր կողմից մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունք է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ընդհանուր վարկանիշում ունենք հետընթաց։

Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ոչ թե վարկանիշային հետընթաց է դա, այլ դիրքում է արձանագրվել հետընթաց։ «Ուզում եմ պարզաբանել, որ մենք հատկապես առաջընթաց բարեփոխումներ ենք արձանագրել «հարկերի վճարում» ուղղությամբ, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք ԱԱՀ վերադարձ ենք նախատեսում։ Սա գնահատվել է որպես էական ռեֆորմ։ Դրական առաջընթաց ենք արձանագրել քաղաքաշինական թույլտվությունների առնչությամբ։ Արտաքին առևտրի և մի շարք այլ փոքր ցուցիչների ուղղությամբ արձանագրել ենք առաջընթաց»,- ասաց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ նախկինում ըստ երկրների դասավորվածության աստիճանի՝ մենք 41-րդ տեղում էինք, ինչը նշանակում էր, որ մեզանից առաջ էին 40 երկրներ։ Իսկ այս տարվա դասավորվածության արդյունքում արդեն 47-րդ տեղում ենք, ինչը նշանակում է, որ չնայած մենք ինքներս մեր նկատմամբ բարելավում ենք արձանագրել,  բայց ընդհանուր գնահատման ամբողջ պատկերի մեջ 46 երկրներ կան, որոնք ավելի մոտ են առաջին հորիզոնականը զբաղեցնող երկրին։

«Փորձեցինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ դա պայմանավորված էր այն փաստով, որ Համաշխարհային բանկն այս տարի առաջին անգամ փոխեց իր գնահատման մեթոդաբանությունը «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով։ Այսինքն՝ այս ցուցիչն առանձին վերցված ունի վեց ենթացուցիչներ, որոնք նախորդ տարվա գնահատման արդյունքում որակվում էին, թե մեր իրավական կարգավորումները որքանով են պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը։ Եվ մենք այդտեղ էական ռեֆորմ էինք արել, ԱԺ էինք տարել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի նախագիծ, որը կարգավորումների տեսանկյունից ապահովում էր էապես ավելի պաշտպանվածություն, քան անցյալում էր։

Այս տարի, սակայն, ՀԲ-ն իր գնահատման մեթոդաբանության մեջ ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է հաշվի առնում, այլ հաշվի է առնում, թե դրանց արդյունքում արժեթղթերի բորսայում քանի ցուցակված մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում։ Այսինքն՝ բորսայի կայացվածությունը դարձել է որպես գնահատման հիմք։ Եվ եթե այդ բորսայում փաստացի առկա կազմակերպությունների քանակը տասից պակաս է, ապա երեք ենթացուցիչների մասով երկրին տրվում է զրո միավոր, անկախ նրանից, որ իրավակարգավորումները օրենքի տեսանկյունից բավարար են»,- բացատրեց էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով՝ այս պատճառով Հայաստանը նախորդ տարվա 51-րդ դիրքը կորցրել է, ստացել է 120-րդ դիրքը։ Արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ մեր համեմատական դիրքը 41 հորիզոնականից դարձել է 47։ «Եվ, եթե այս նույն վիճակով մեզ տեղափոխեին նախորդ տարի, ապա, այդ նույն 47-րդ դիրքը կունենայինք գնահատման համակարգում»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ տարվանից այդ ուղղությամբ աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում։ «Մի քանի ընկերություններ իրենք որոշակի բաց պարտատոմսեր են թողարկել, որը նախաքայլ է, ըստ էության, արժեթղթերի բորսայում հայտնվելու։ Եվ 60 մլն դոլար ծավալով գումար են ներգրավել։ Եվ այդ առումով, եթե դա է պատճառը, մենք, ըստ էության, գտնվում ենք նախապատրաստական մի շրջանում։ Սա նաև մեզ համար ահազանգ պետք է լինի, որ իսկապես ավելի ակտիվացնենք արժեթղթերի բորսայի հետ կապված մեր աշխատանքը»,- ասաց վարչապետը։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ավելացրեց, ՀԲ-ն վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տվել և իրենք այժմ աշխատում են այն վերացնելու ուղղությամբ: Ըստ ԿԲ նախագահի, եթե սխալը շտկվի, ապա Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը:

Վարչապետ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարեց աշխատել ԿԲ-ի հետ՝ խնդրի լուծմանը հասնելու համար:

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46