ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման աշխատանքների համար ստեղծվելու է աշխատանքային խումբ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիր է դրված զբաղվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգի չեղարկման աշխատանքներով։
«Տրվել է համապատասխան հանձնարարական աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կմշակի մոտեցումներն ու կներկայացնի առաջարկներ», – ասաց նա։