Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
2020թ. բյուջեի նախագծով պլանավորված ծախսերը 2018 թվականի համեմատ 27.4% ավելին են
28/10/2019 12:59
Կիսվել

2020թ. բյուջեի նախագծով պլանավորված ծախսերը 2018 թվականի համեմատ 27.4% ավելին են

2020 թվականի բյուջեի նախագծով պլանավորված է 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտ: Այս ցուցանիշը 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ 27.4 տոկոսով ավելին է: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծախսերի առումով տվյալները համընկնում են այն թվերին, ինչի մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ և հետո: Ծախսերի աճը կազմում է 29.9 տոկոս: Շատ կարևոր է արձանագրել, թե 2018 թվականի համեմատ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք: Առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառում՝ 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում՝ 21 տոկոսի աճ »,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ պաշտպանական ծախսերի հետ կապված վերջին քննարկումներին: Նրա խոսքով, 2018 թվականի համեմատ, 2020 թվականի նախագծով պլանավորել են 25.3 տոկոսով բյուջետային հատկացումների ավելացում:

«Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ արձանագրել, որ մենք ունենք օրենսդրական որոշակի կարգավորում, և ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը: Մենք պետք է մնանք այս շրջանակներում:  Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու, նախկինում այդ թեմայի վերաբերյալ հայտարարություններ արել եմ: Հույս ունեմ, որ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և շոշափելի արդյունքները կմեծացվեն և դրանք կուղղվեն նաև պաշտպանության մակարդակի բարձրացմանը», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12