Louis Vuitton-ը հնարավոր է գնի Tiffany & Co-ն
Ամերկյան Բլումբերգ գործակալությունը հայտնում է, որ լյուքս դասի ապրանքների արտադրության համաշխարհային առաջատար ֆրանսիական LVMH-ը հնարավոր է կլանի ամերիկյան հայտնի Tiffany & Co հայտնի ոսկերչական և թանկարժեք զարդերի ընկերությունը։
Գործարքի գնի մասին տեղեկություններ չկան, սակայն ամերիկյան ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է 11.9 մլրդ դոլար։ Եթե գործարքը կայանա, ապա այն կդառնա LVMH պատնության մեջ ամենախոշորը։
Գործարքը LVHM-ին կօգնի ընդլայնվել թանկարժեք զարդերի շուկայում, նաև ամրապնդել դիրքերը ԱՄՆ-ում։
Հիշեցնենք, որ LVHM-ի կազմի մեջ է մտնում 75 լյուքս դասի առաջատար բրենդ՝ Louis Vuitton, Christian Dior, Bvlgari և այլն։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է 194 մլրդ դոլար։ Tiffany & Co ընկերությունը հիմնադրվել է 1837թ.-ին։ Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի մոտ 300 ոսկերչական և թանկարժեք զարդերի խանութ։