Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԱՊՊԱ. Նոյեմբերի 2-ից «թեթև» ավտովթարների դեպքում վարորդները կարող են ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել երթևեկությունը
29/10/2019 11:46
Կիսվել

ԱՊՊԱ. Նոյեմբերի 2-ից «թեթև» ավտովթարների դեպքում վարորդները կարող են ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել երթևեկությունը

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2019թ-ի նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ Կառավարության կողմից հաստատված համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Համաձայնագրի նոր ձևը՝ իր լրացման հրահանգով, կարող եք գտնել Բյուրոյի կայքում՝ https://www.appa.am/img/doc/hamadzaynecvachajt02.11.pdf հղումով։

Բոլոր վարորդներին և ավտոսեփականատերերին խնդրում ենք նշված փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենաներում, ընդ որում՝ հարկ ենք համարում նշել, որ համաձայնագիրը անհրաժեշտ է տպել մեկ թերթի վրա՝ թղթի մի կողմում տպելով հայտարարագրի դիմերեսը,  իսկ մյուս կողմում՝ դարձերեսը (լրացման հրահանգը):

Հիշեցնում ենք, որ համաձայնեցված հայտարարագրով վթարի գրանցման գործընթացը բավական պարզ և մատչելի գործընթաց է, այն իրականացվում է վարորդների կողմից ինքնուրույն, որի դեպքում անհրաժեշտ չէ սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների՝ վթարի վայր ժամանմանը կամ վերջինների կողմից որևէ գործողությունների կամ միջամտությունների իրականացմանը կամ վերջիններից որևէ համաձայնության ստացմանը։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է միայն վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ Համաձայնեցված հայտարարա­գրով վարորդները գործնականում կարող են ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել ճանապարհի երթևեկելի մասը՝ այդպիսով վթարի հետևանքով չստեղծելով ավելորդ խցանումներ։

Հիշեցնում ենք նաև, որ համաձայնեցված հայտարարագրով հնարավոր է գրանցել հետևյալ պայմաններին բավարարող ավտովթարները՝

1. ավտովթարում ներգրավված է միայն երկու ավտոմեքենա, որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,

2. ավտովթարի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին,

3. ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է վթարում իր մեղավորությունը,

4 տուժող վարորդի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը:

Նման պայմաններին բավարարող վթարների դեպքում վարորդները՝

1. որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարահանում (տեսանկարահանում) են վթարում ներգրավված ավտոմեքենաները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ավտոմեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։ Այսինքն` առնվազն մեկ լուսանկարում (կադրում) պետք է արտացոլված լինեն վթարված երկու ավտոմեքենաները միաժամանակ:

2. լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և ստորագրում այն,

3. հայտարարագիրը ստորագրելուց անմիջապես հետո ազատում են ճանապարհի երթևեկելի մասը, որպեսզի չստեղծեն վթարով պայմանավորված խցանումներ,

4. ճանապարհի երթևեկելի մասը վերականգնելուց հետո, բայց ոչ ուշ, քան վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում, մեղավոր վարորդն իր վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղի ունեցած վթարի մասին տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ պատասխանելով վերջինի հարցադրումներին, որոնք կարող են վերաբերել բացառապես համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությանը։

5. ապահովագրական ընկերությանը հեռախոսով տեղեկացնելուց հետո իրենց մեքենաներով հեռանում են վթարի վայրից։

Համաձայնեցված հայտարարագրով վթարների ինքնուրույն գրանցման և դրանով հատուցումների ստացման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Բյուրոյի կայքի https://www.appa.am/index.php?al=agreed_declaration հղումով ներկայացված բաժնում։ 

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության նույն որոշմամբ նախատեսվել է համաձայնեցված հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով (բջջային հավելվածով) լրացնելու և ավտովթարը գրանցելու նոր հնարավորություն, ինչն էլ ավելի կմեծացնի պարզ վթարների դեպքում վարորդների հարմարավետությունը, գործընթացի մատչելիությունը և արագությունը։ Նշված հնարավորության ներդրման մասին Բյուրոն առաջիկա ամիսներին լրացուցիչ կիրազեկի։

Ներբեռնել ԱՊՊԱ համաձայնագիրը https://www.appa.am/img/doc/hamadzaynecvachajt02.11.pdf

 

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85