Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00-1.00
EUR BUY - 446.00+1.00 EUR SELL - 454.00+0.00
OIL:  BRENT - 67.77-0.35 WTI - 65.07-0.70
COMEX:  GOLD - 3286.10-0.64 SILVER - 35.84-1.35
COMEX:  PLATINUM - 1351.90-3.47
LME:  ALUMINIUM - 2595.00+0.45 COPPER - 9878.00-0.22
LME:  NICKEL - 15245.00+0.24 TIN - 33762.00+0.04
LME:  LEAD - 2044.00+0.27 ZINC - 2779.00+0.40
FOREX:  USD/JPY - 144.65+0.17 EUR/GBP - 1.1719+0.21
FOREX:  EUR/USD - 1.1719+0.21 GBP/USD - 1.3714-0.15
STOCKS RUS:  RTSI - 1126.55-0.01
STOCKS US: DOW JONES - 43819.27+2.91 NASDAQ - 20273.46+3.27
STOCKS US: S&P 500 - 6173.07+2.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 40150.79+1.43 TOPIX - 2840.54+1.28
STOCKS CHINA:  HANG SENG - 24284.15-0.17 SSEC - 3424.23-0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8798.91+0.47 CAC40 - 7691.55+2.04
STOCKS EUR:  DAX - 24033.22+3.28
27/06/2025  CBA:  USD - 384.32-0.59 GBP - 527.56-0.77
27/06/2025  CBA:  EURO - 450.23-0.62
27/06/2025  CBA:  GOLD - 41006-58 SILVER - 452.11+9.51
Քաղաքապետարանն ու ներդրողը համաձայնության են եկել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցում
29/10/2019 18:15
Կիսվել

Քաղաքապետարանն ու ներդրողը համաձայնության են եկել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցում

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ արդեն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն, նախանշվել է կայարանի կառուցման վայրը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին: Ունենք նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը կֆինանսավորի հենց  նախագծային փուլից սկսած»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա նշեց, որ  ներդրողին կառաջարկվի բիզնես մոդել` մետրոյի վերջնակետում` կայարանից վեր մոլ կամ բիզնես կենտրոն կառուցել:

Սարգսյանի խոսքով` վերջերս Երևան են այցելել ներդրողի կողմից ներգրավված մետրո շինարարները, ովքեր ուսումնասիրություն են կատարել թե Հրազդանի կիրճի, թե թունելի հատվածում` հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: Արդյունքում նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը կիրականացվի:

«Կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կմշակեն և կներկայացնեն` մեր տված պարամետրերի հիման վրա, և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարությունը: Հույս ունենք, որ հաջորդ տարի` գարնանից սկսած, կտրվի որոշակի աշխատանքների մեկնարկ», – ասաց Սարգսյանը:

Նա նշեց` այս պահին ներդրողի հետ քննարկվող նախագծով՝ Հրազդանի կիրճի հատվածը կանցնի կամուրջով, դուրս կգա թունելից և կամրջի վրա կկառուցվի մետրոյի կայարան, որը հնարավորություն կտա շարունակելիությունն ապահովել մինչև հաջորդ կայարան:

27/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.32
-0.59
Եվրո (EUR)
450.23
-0.62
Ռուբլի (RUR)
4.8933
-0.02
Լարի (GEL)
141.11
-0.22
41006
-58
Արծաթ
452.11
+9.51