Տնտեսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Ամերիաբանկի և AWS համագործակցությամբ անցկացվեց ScaleUp ինովացիոն ֆորումը
30/10/2019 20:18
Կիսվել

Ամերիաբանկի և AWS համագործակցությամբ անցկացվեց ScaleUp ինովացիոն ֆորումը

Կարևորելով նորարարություններն ու դրանց նշանակությունը ժամանակակից աշխարհում՝ Ամերիաբանկը քննարկումներ է կազմակերպել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի առաջատարներից մի քանիսի մասնակցությամբ, ինչպիսիք են Amazon Web Services-ը, VISA-ն, Middleware-ը, Softprom-ը, Mambu-ն։

ScaleUp ինովացիոն ֆորումն Ամերիաբանկի համար հրաշալի առիթ է նորարարություններն ու թվային աշխարհի առաջամարտիկներին Հայաստանում մեկտեղելու համար։ «Ամերիաբանկ» ՓԲԸ ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն ուրախ է, որ նախաձեռնությունն այլևս կայացած է։

«Բազմաթիվ նորարարություններ կան, որոնց կիրառմանը քայլ-քայլ պետք է հասնենք։ Մենք պետք է բացատրենք մարդկանց, թե ինչ է այն իրենից ներկայացնում, որ այն պակաս անվտանգ չէ, ավելի ճկուն է, ավելի ընդգրկուն։ ՄԵնք պետք է քայլ-քայլ կրթենք, ընտելացնենք նորարարություններին, ինչպես դա անում են մյուս երկրներում» , – ասում է «Ամերիաբանկ» ՓԲԸ ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն ու նկատում՝ նորարարությունները միտված են կյանքն առավել հեշտացնելու, ոչ թե նոր դժվարություններ ստեղծելու համար, ուստի խորհուրդ է տալիս չհրաժարվել ինովացիոն լուծումներից։

«Ամերիաբանկ» ՓԲԸ թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանի ակնկալիքներն այսօրվա քննարկումներով չի սահմանափակվում․ ժամանակակից թրենդները Հայաստանում գործարկել է պետք, իսկ «Ամերիաբանկը» մեծ նշանակություն է տալիս նորարություններին, ոնոնք հատկապես անհրաժեշտ կիրառություն կունենան հատկապես բանկային համակարգում։

«Սա նախևառաջ ոլորտի հեղինակավոր բանախոսների հետ ծանոթանալու, շփվելու, գաղափարներով կիսվելու և, ինչու ոչ, համատեղ նոր նախագծեր պլանավորելու հնարավորություն է։ Սա ընդամենը սկիզբն է», – ասում է Գրիգոր Դավթյանը։ «Ամերիաբանկ» ՓԲԸ թվային բանկինգի ծառայության ղեկավարը վստահեցնում է՝ նոր ծրագրեր շատ ունեն։ Դրանք հիմնականում ուղղված են հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը։

«Մենք երբեք չենք սահմանափակվում եղածով և անընդհատ նոր լուծումներ ենք գտնում։ Անընդհատ փոփոխվող ժամանակներում սխալ է կենտրոնանալ մի լուծման ու մի մատակարարի վրա։ Որպես առաջատար ինովացիոն բանկ՝ մենք հետևում ենք զարգացումներին և փորձում ենք աշխարհի նորարարություններն առաջինը ներդնել»։

«Հեռահաղորդակցության ոլորտը շատ արագ է զարգանում։ Ես հաճելիորեն տպավորված եմ, որ Հայաստանում այսպիսի ֆորում է կազմակերպվել Ամերիաբանկի կողմից։ Այս ոլորտում փորձի փոխանակումը շատ կարևոր եմ համարում, և սա հրաշալի հնարավորություն է դա անելու համար։ Ես կարծում էի, թե Հայաստանում նորարարական միտքն ու ամպային տեխնոլոգիաները զարգացած ու կիրառելի չեն։ Հիմա ես ապշած եմ․ շատերն օգտվում են AWS-ից, ամպային տեխնոլոգիաներից, թվային տեխնոլոգիաներից։ Սա շատ կարևոր եմ համարում հատկապես մատակարարի հետ հաղորդակցվելու առումով, որպեսզի վերջինս տեղյակ լինի իր ծառայություններից օգտվողի պահանջներից ու կարիքներից։ Այսօրինակ տվյալների վերլուծությունը շատ կարևոր է», – կարծում է AWS-ի լուծումների ճարտարապետ Ալեքսանդր Պատրուշևը։

Պանելային քննարկումից հետո մասնակիցներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք թվային ժամանակաշրջանում ապրող մարդուն նորարարությունները դարձնում են առավել երջանիկ, բանախոեսները նկատեցին՝ ինովացիոն լուծումները հեշտացնում են կյանքը, կենցաղը։ Մարդուն առավել երջանիկ դարձնող նորարարության օրինակ են բերում անօդաչու սարքերը, որոնց խափանումից ոչ ոք չի տուժի, մինչդեռ եթե խցիկում օդաչու լիներ, ապա մարդկային կորուստ կլիներ։ Բոլոր բանախոսները մի հարցի շուրջ համակարծիք էին՝ նորարությունները հնարավորություն են տալիս կրճատել տարածությունը և առավել մոտ լինել, ասենք, այլ երկրներում գտնվող ընկերներին ու հարազատներին, սոցցանցերով հետևել նրանց կյանքին, տեսնել նրանց՝ ճանապարհորդության ժամանակ արած լուսանկարները։ Այստեղ AWS–ի տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան նկատեց՝ մենք ամեն ինչ չէ, որ հանրայնացնում ենք, այլ սիրում ենք կիսվել երջանիկ պահերով, մինչդեռ աշխարհում ամենամեծ վաճառքն ունեցող ապրանքը հակադեպրեսանտներն ու կարդիոկարգավորիչ պրեպարատներն են։ Այնուամենայնիվ, բանախոսները հույս հայտնեցին, որ տարբեր բնագավառներում կիրառվող ու դեռ կիրառվելիք ինովացիոն լուծումները թույլ կտան ոչ միայն պարզեցնել կենցաղն, այլ նաև ունենալ երջանիկ հասարակություն։

Վերջում բանախոսները շնորհակալություն հայտնեցին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ հույս հայտնելով, որ ինովացիոն ֆորումի ձևաչափը շարունակական կլինի և համագործակցության ու փորձի փոխանակման հերթական հնարավորությունը երկար սպասեցնել չի տա։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11