Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԲ-ն վերագնահատել է տնտեսական աճի կայուն մակարդակը. 4.5-ի փոխարեն կանխատեսվում է 5 տոկոս աճ
05/11/2019 15:39
Կիսվել

ԿԲ-ն վերագնահատել է տնտեսական աճի կայուն մակարդակը. 4.5-ի փոխարեն կանխատեսվում է 5 տոկոս աճ

ՀՀ կենտրոնական բանկը վերագնահատել է երկարաժամկետ տնտեսական աճը: ԿԲ-ն նախկին 4.5 տոկոսի փոխարեն արդեն կանխատեսում է 5 տոկոս երկարաժամկետ տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

«Երկարաժամկետ տնտեսական աճի վերագնահատում ենք արել: Նախկինում մեր գնահատականները 4-5 տոկոս էին, միջինում՝ 4.5 տոկոս: Ներկայում մեր գնահատականը վերանայել ենք դեպի վերև՝ 5 տոկոս: Դա հիմնականում կապված է աշխատուժի շուկայում գրանցված զարգացումների հետ»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝ սահմանահատումների սալդոն նախորդ տարիներին բացասական էր, 2018-ից այն արդեն չեզոք է, նույնիսկ որոշակիորեն դրական: Գրիգորյանը նկատեց՝ Ազգային վիճակագրական ծառայության՝ աշխատուժի առաջարկի ցուցանիշներում ևս դրական զարգացումներ կան: ԿԲ-ի գնահատականներով՝ դա կպահպանվի նաև ապագայում և աշխատուժի կրճատում չի սպասվի: «Եվ դրա ներքո տնտեսական աճի կայուն մակարդակը մենք երկարաժամկետ հատվածում վերագնահատել ենք՝ 4.5-ից դարձնելով 5 տոկոս»,-նշեց նա:

Տնտեսական աճը հիմնականում տեղի է ունենում արտադրողականության աճի հաշվին: Քանի որ ծառայությունների և արդյունաբերության աճերը շատ բարձր են, իսկ գյուղատնտեսության աճը՝ ցածր,  աշխատուժը, ԿԲ-ի գնահատականներով գյուղատնտեսության  սեկտորից տեղափոխվում է մյուս սեկտորներ, որտեղ ինքն ավելի արտադրողական է: Գրիգորյանը նշեց՝ դա տնտեսական աճի հիմնական գործոններից մեկն է այս պահին:

ԿԲ-ն սեպտեմբերի ցուցանիշներից ելնելով ակնկալում է, որ ՀՆԱ-ի աճը կկազմի 6.9 տոկոս: Աճն ապահովում են հիմնականում արդյունաբերությունն ու ծառայությունները: «Այնուամենայնիվ, հոկտեմբերի դրությամբ, նայելով առկա ցուցանիշներին, մենք գտնում ենք, որ այդ աճի տեմպը կպահպանվի, նույնիսկ հնարավոր է, որ 6.9 տոկոսից ավելի բարձր՝ 7 կամ  7.1 տոկոս ցուցանիշ ունենանք»,-եզրափակեց նա:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52