Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Beeline. Հերթական 21 ուսանողները ներկայացրեցին իրենց առաջին աշխատանքային փորձը
07/11/2019 14:13
Կիսվել

Beeline. Հերթական 21 ուսանողները ներկայացրեցին իրենց առաջին աշխատանքային փորձը

Beeline-ը «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի շրջանակում  ուսանողների համար ապահովում է հնարավորություն մասնակցել իրական նախագծերին, ստանալ աշխատանքային փորձ և դառնալ Beeline-ի աշխատող։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։

Այսօր 2019 թ-ի ծրագրի 21 մասնակիցները ներկայացրեցին ստաժավորման ընթացքն իրենց մենթորներին և  Beeline-ի աշխատակիցներին։

Ծրագրի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով ստաժավորման առաջին ամիսներից, ինչպես նաև ներկայացրեցին իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։ «Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին, և այդ ընթացքում  Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող, որոնցից գրեթե 40% -ը համալրել են ընկերության շարքերը, գրանցելով մասնագիտական և կարիերայի աճ զանազան ստորաբաժանումներում: Ստաժավորման ծրագրին մասնակցությունը վճարվում է 11 ամիսների ընթացքում, ինչպես նաև ստաժորներն օգտվում են ընկերության կողմից տրամադրվող լրացուցիչ արտոնություններից՝ ուսուցում Beeline կորպորատիվ համալսարանում, անվճար ծառայողական հեռախոսակապ և այլն:

«Հանդիսանալով միջազգային ընկերության մի մաս և լինելով Հայաստանի լավագույն գործատուներից մեկը՝ մենք նպատակ ունենք համալրել մեր ընկերության շարքերը նպատակասլաց, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդներով։ «Երրորդ սերունդ» ծրագիրը այդպիսի հնարավորություն է ընձեռում և՛ մեզ և՛ մեր ուսանողներին։ Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել  ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև,  հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, ինչը հնարավորություն կտա նրանց կիրառել իրենց գիտելիքները գործնականում և ուսմանը զուգահեռ ձեռք բերել աշխատանքային փորձ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ և ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն և այլն։ Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում՝ www.beeline.am

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03