
2019թ. հունվար – սեպտեմբերին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 43.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5,064.1 հազար լիտր կաթ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 43.5%-ով։
Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 5.7%-ով և կազմել 17,366.9 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 29.9%-ով և կազմել 7,327.4 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 32.7%-ով և կազմել 4,840.4 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունն աճել է 27.6%-ով և կազմել 1,330.9 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 9.3%-ով և կազմել 13,186.8 հազար լիտր։