Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով
12/11/2019 15:47
Կիսվել

ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նամակ է ստացել «Սպայկա» ընկերությունից՝ պանրով բեռնված բեռնատարարները Վերին Լարսի անցակետից հետ ուղարկելու հարցի վերաբերյալ և սկսել է զբաղվել խնդրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդկացման տեխնոլոգիաների հարցերով Կոլգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

«Սպայկա»-ն դիմել է մեզ, մենք 2 օր առաջ նամակ ենք ստացել ընկերությունից: Մենք երեկվանից սկսել ենք այդ հարցով զբաղվել, այսօր հուսով եմ, որ կազմակերպության հետ այդ հարցերի շուրջ կխոսենք, ավելի խորությամբ կհասկանանք խնդիրը: Հիմնական խնդիրը հիմա այդ պանրի ծագման հարցն է: Ռուսական կողմից դեռևս չի ստացվել պաշտոնական եզրակացությունը, թե ինչ փաստերի հիման վրա է այդ պանիրը համարվել ոչ հայկական: Պետք է հասկանանք, թե Հայաստանում այդ պանիրն ինչ լաբորատոր փորձարկումներ է անցել, դա համադրենք, հասկանանք ճշմարտությունը, և դրա հիման վրա անենք եզրակացություն»,-ասաց Մինասյանն ու հավելեց՝ եթե պանիրն իսկապես հայկական է, ապա ռուսական մաքսատան պատասխանատուների առաջ պետք է հարց դնել, թե ինչու այն ծագման պատճառաբանությամբ բաց չի թողնվել:

Մինասյանը նկատեց՝ սակայն դա գործընթաց է, որին դեռ պետք է հասնել, առանց փաստերի անիմաստ է:  Նա շեշտեց՝ իրենց համար կարևոր է պարզել ճշմարտությունը, թե որն է խնդիրը: Նա միևնույն ժամանակ նկատեց, որ առհասարակ բավականին օբյեկտիվ հիմքեր են լինում, որ ավտոմեքենաների մինչև 5 տոկոսը կանգնեցվում է անցակետում, քանի որ երբեմն տնտեսավարողները բարեխիղճ չեն լինում:

Անդրադառնալով Լարսի անցակետում կուտակումներին առհասարակ ՝ Մինասյանը կարևորեց, որ մաքսային մարմինների մեջ ստեղծվի վստահություն: Նա կարևորեց, որ օրինակ Ռուսաստանի անցակետում վստահեն Հայաստանի ստուգմանը ու ավտոմեքենան բաց թողնեն առանց ստուգման: «Դրա համար մենք պետք է արդյունավետ մեխանիզմներ ներդնենք, որ մաքսային անցակետերում վստահ լինեն, որ լեգալ, ոչ կոնտրաֆակտ ապրանք է շրջանառվում երկրների մեջ»,-նշեց նա:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել էր «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված 2 մեքենան Վերին Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: Նախարարության կողմից կապ էր հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ։ Վերջիններս տեղեկացրել են, որ մեքենաները ժամանակավոր բաց չթողնելու պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից:

Ըստ վերջիններիս կողմից փոխանցված տեղեկատվության` նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով:Լաբորատորիայի եզրակացությունը ստանալուց հետո կընդունվի համապատասխան որոշում տվյալ բեռի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ:

Ավելի ուշ «Սպայկա» ընկերությունից տեղեկացրել էին, որ ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո վերադարձվել է Հայաստան: Ընկերությունը նոյեմբերի 5-ին հայտնել էր, որ ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշվել է՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»: «Սպայկա»-ից հայտնել էին նաև, որ կրում են մեծ վնասներ, պանիրը կորցնում է իր պիտանելիության ժամկետի օրերը, իսկ պանիրը չմատակարարելու համար ենթարկվել է տույժերի և տուգանքների պատվիրատուների կողմից:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44