Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱԿՈՒՆԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՔԻՆ
12/06/2009 17:54
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱԿՈՒՆԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՔԻՆ

ՀՀ նախագահի նստավայրից հայտնում են, որ այսօր` հունիսի 12-ին, նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին:

Ընդգծելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, Նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանին մենք համարում ենք մեր ամենահուսալի դաշնակիցը եւ երկկողմ կապերի հետագա ամրացմանը տալիս ենք առաջնահերթ նշանակություն»: Այդ առումով, ըստ Նախագահի, տրանսպորտն ընդհանրապես, եւ երկաթուղային տրանսպորտը մասնավորապես, էական դեր ունեն:

Վլադիմիր Յակունինը Նախագահ Սարգսյանին է փոխանցել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները` նշելով, որ Հայաստան այցի նախօրեին հանդիպել է նրա հետ:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին` երկրի տնտեսության համար երկաթուղու կարեւորութունն ըստ պատշաճի գնահատելու եւ ուշադրության կենտրոնում պահելու համար: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է երկաթուղային տրանսպորտի կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որը կազմակերպել են Հարավկովկասյան երկաթգիծի ղեկավարությունը եւ հայ գործարարները: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ խոսքով` ներկայացված արտադրանքն արդեն իսկ օգտագործվում է Հարավկովկասյան երկաթգծում, ինչպես նաեւ Ռուսաստանում, քանի որ գին-որակ հարաբերակցությունը միանգամայն գրավիչ է: Բացի այդ, իրենց հիմնական սկզբունքն է ցանկացած աշխատանքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին:

Զրուցակիցները քննարկել են հայկական երկաթուղու ներկա վիճակը, զարգացման հեռանկարը, կոնցեսիոն պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են երկաթուղու արդիականացման, շարժակազմերի, ռելսերի նորոգման, տեխնիկական վերազինման, գնացքների արագության ավելացման, ինչպես նաեւ ամենաօպտիմալ երթուղով կարճ ժամանակահատվածում եւ նվազագույն ծախսերով բեռնափոխադրումների կազմակերպման համակարգ ձեւավորելու հետ կապված ծրագրերին:

Վլադիմիր Յակունինին ասել է, որ վերջին շրջանում իրականացված աշխատանքը ընդհանուր առմամբ իրեն գոհացնում է, լուրջ քայլեր են ձեռնարկվել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը վստահեցրել է, որ ստանձնած ներդրումային պարտավորությունները լիովին կկատարվեն:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01