Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2019թ. II եռամսյակ
23/11/2019 20:49
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2019թ. II եռամսյակ

2019թ. երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,715,692 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2019թ.-ի առաջին եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 1.53%-ով կամ 55,938-ով, իսկ 2018թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.73% կամ 98,804 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,438,650 է: 2019թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.59%-ով կամ 53,811-ով, իսկ 2018թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.65%-ով կամ 88,833 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2019թ. երկրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,149,075: 2019թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.42%-ով կամ 30,036-ով, իսկ 2018թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.97%-ով կամ 41,434 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,089,413 է: 2019թ.-ի առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.62%-ով կամ 33,307-ով, իսկ 2018թ․ երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.23%-ով կամ 45,492 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2019թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 951,351: 2019թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.30%-ով կամ 12,253-ով, իսկ 2018թ․ երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ, որը կազմել է 1.99% կամ 18,526: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 892,814 է։ 2019թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը աճել է 1.61%-ով կամ 14,147-ով, իսկ 2018թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.11%-ով կամ 26,893 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2019թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 615,266: 2019թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.27%-ով կամ 13,649-ով, իսկ 2018թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.74%-ով կամ 38,844-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 456,423 է, 2019թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.41%-ով կամ 6,357-ով, իսկ 2018թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված աճը կազմել է 3.74% կամ 16,448 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 3,033,744 (2018թ.-ի II եռ. համեմատ` +2.85% կամ +83,958): Vivacell-MTS` 1,881,525 բաժանորդ ( +3.94% կամ +71,270), Beeline` 835,400 բաժանորդ (+0.98% կամ +8,070), Ucom` 316,819 բաժանորդ (+1.48% կամ +4,618):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 523,105 (2018թ.-ի II եռ. համեմատ` -1.42% կամ -7,550): Vivacell-MTS` 267,550 բաժանորդ (-10.03% կամ -29,836), Ucom` 139,604 բաժանորդ (+9.26% կամ +11,830), Beeline` 115,951 բաժանորդ (+9.91% կամ +10,456):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,556,738 (2018թ.-ի II եռ. համեմատ` +20.47% կամ +434,363): Vivacell-MTS` 1,730,908 բաժանորդ (+23.20% կամ +325,979), Beeline` 463,063 բաժանորդ (+10.50% կամ +43,983), Ucom` 362,767 բաժանորդ (+21.58% կամ +64,401):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 277,042 (2018թ.-ի II եռ. համեմատ` +3.73% կամ +9,971): Ucom` 158,843 բաժանորդ ( +16.41% կամ +22,396), Vivacell-MTS` 59,662 բաժանորդ ( -6.37% կամ -4,058), Beeline` 58,537 բաժանորդ (-12.51% կամ -8,367):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 1,281 դր. (2018թ.-ի II եռ. համեմատ` +2.07% կամ +26 դր.), Beeline` 1,242 դր. ( -7.80% կամ -105 դր.), Ucom` 1,043 դր. (-8.43% կամ -96 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 3,907 դր. (2018թ.-ի II եռ. համեմատ` -3.60% կամ -146 դր.), Beeline` 3,488 դր. (-7.26% կամ -273 դր.), Vivacell-MTS` 2,852 դր. (-7.85% կամ -243 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,288 դր. (2018թ.-ի II եռ. համեմատ` -13.73% կամ -364 դր.), Vivacell-MTS` 1,869 դր. (-21.01% կամ -497 դր.), Beeline՝ 1,407 դր. (10.84% կամ -171 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 602 րոպե (2018թ.-ի II եռ. համեմատ` +4.15% կամ +24 ր.), Beeline ` 273 ր. (-3.53% կամ -10 ր.), Ucom` 119ր. (-3.25% կամ -4 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 718 րոպե (2018թ.-ի II եռ. համեմատ` -0.69% կամ -5 ր.), Beeline` 396 ր. (-0.50% կամ -2 ր.), Ucom` 335 ր. (+7.37% կամ +23 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 22,929 ՄԲ (2018թ.-ի II եռ. համեմատ` -2.03% կամ -475 ՄԲ), Vivacell-MTS` 10,537 ՄԲ (-26.16% կամ -3,734 ՄԲ), Beeline՝ 8,898 ՄԲ (+9.26% կամ +754 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 140,909 (2018թ.-ի II եռ. համեմատ` +9.19% կամ +11,860), Beeline՝ 81,906 (-1.32% կամ -1,097), Ucom` 30,171 (+16.17% կամ +4,199):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 11,577 (2018թ.-ի II եռ. համեմատ` -36.42% կամ -6,632), Ucom` 10,062 (+13.11% կամ +1,166), Beeline` 4,563 (-7.63% կամ -377):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 18,563 (2018թ.-ի II եռ. համեմատ` +34.11% կամ +4,721), Beeline` 5,731 (+9.29% կամ +487), Vivacell-MTS` 4,717 (-35.74% կամ -2,624):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 103,486 (2018թ.-ի II եռ. համեմատ` -7.51% կամ -8,405),  Beeline` 73,055 (+8.76% կամ +5,887), Ucom` 28,377 (-3.23% կամ -947):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 18,964 (2018թ.-ի II եռ. համեմատ` -31.37% կամ -8,668), Ucom` 5,500 (-12.88% կամ -813), Beeline` 1,161 (-73.24% կամ -3,177):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 11,271 (2018թ.-ի II եռ. համեմատ` +8.73% կամ +905), Beeline` 7,588 (-37.12% կամ -4,479), Vivacell-MTS` 6,769 (-7.72% կամ -566):

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6