ՊԵԿ-ը մինչև տարվա վերջ Վերին Լարսի անցակետում կունենա ներկայացուցիչ
Հայաստանը քննարկում է Վերին Լարսի անցակետում Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Լարսում ՊԵԿ ներկայացուցիչ կունենանք, կարծում եմ, մինչև տարվա վերջ: Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է որ ամբողջացնենք գործընթացը»,-ասաց Անանյանը:
ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը: «Սակայն ցանկացած ահազանգի դեպքում մինչև կես ժամում ներկայացուցիչը կլինի տեղում»,- նշեց Անանյանը: