Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 376.75-1.25
EUR BUY - 436.00+4.00 EUR SELL - 442.00+5.00
OIL:  BRENT - 96.71+2.25 WTI - 97.26+0.95
COMEX:  GOLD - 4711.00-1.90 SILVER - 75.22-1.25
COMEX:  PLATINUM - 2027.00-0.17
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.69+0.18 EUR/GBP - 1.1666-0.01
FOREX:  EUR/USD - 1.1666-0.01 GBP/USD - 1.3395+0.02
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 56308.42+5.39 TOPIX - 3775.30+3.32
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.02+3.09 SSEC - 3995.00+2.70
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
08/04/2026  CBA:  USD - 376.32-0.15 GBP - 505.74+7.26
08/04/2026  CBA:  EURO - 439.84+4.94
08/04/2026  CBA:  GOLD - 55797-357 SILVER - 872.4+13.15
Հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 7.5 կգ դեղամիջոց և թմրանյութ
26/11/2019 22:27
Կիսվել

Հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 7.5 կգ դեղամիջոց և թմրանյութ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հսկողություն է իրականացրել Հայաստան ժամանած ավտոմեքենայի և վարորդի նկատմամբ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նոյեմբերի 26-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հսկողություն են իրականացրել Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ժամանած տրանսպորտային միջոցի, վարորդի և ուղևորի նկատմամբ:

Հսկողության արդյունքում տրանսպորտային միջոցի շարժիչի հատվածից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 7.5 կիլոգրամ տարբեր անվանումներով դեղամիջոց, իսկ մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Տ.Մ.-ի նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում տաբատի գրպանից հայտնաբերվել է 7 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ կազմվել են արձանագրություններ ՀՀ մաքսային օրենսգրքի 201 և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածների հատկանիշներով: Քաղաքացի Տ.Մ.-ն բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն, իսկ տրանսպորտային միջոցն ի պահ է հանձնվել մաքսային հսկողության գոտում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

08/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.32
-0.15
Եվրո (EUR)
439.84
+4.94
Ռուբլի (RUR)
4.7914
+0.0344
Լարի (GEL)
139.77
-0.16
55797
-357
Արծաթ
872.4
+13.15