2019թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 7.2%-ով
2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6,417.9 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 6.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,127.2 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանն արտահանել է 2,145.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,272.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 7.2%, իսկ ներմուծման ոլորտում՝ 6.2%: