Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ucom. uMix` մինչև 120 Մբ/վ ինտերնետ և մինչև 195 հեռուստաալիք տան համար
27/11/2019 16:45
Կիսվել

Ucom. uMix` մինչև 120 Մբ/վ ինտերնետ և մինչև 195 հեռուստաալիք տան համար

Այսօրվանից Ucom-ը ներկայանում է ֆիքսված ծառայությունների բոլորովին վերափոխված առաջարկով։ Հեռուստատեսային ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու uTV S (39 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 2500 դրամով), uTV M (124 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 4000 դրամով) և uTV L (195 հեռուստաալիք՝ ամսական 9500 դրամ ամսավճարով) սակագնային պլանների միջև։

Բարձրորակ հեռուստատեսային արտադրանքը գնահատող uTV բաժանորդները ցանկության դեպքում հնարավորություն ունեն բաժանորդագրության մեջ հավելյալ վճարի դիմաց ներառել նաև 8 թեմատիկ փաթեթները՝ սպորտային, ֆիլմերի, մանկական, ուսուցողական, սերիալների, Պրեմիում HD, Viasat հեռուստաընտանիքի և մեծահասակների հեռուստաալիքներով։ Իսկ ամանորին ընդառաջ uTV M բաժանորդները կարող են առանց հավելյալ վճարի 1 թեմատիկ ալիք ընտրել:    

Ֆիքսված ինտերնետի կայուն և բարձր արագությունը գնահատող uNet բաժանորդները կկարողանան ընտրել uNet XS (ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց՝ մինչև 18 Մբ/վ արագություն), uNet S (ամսական 7000 դրամի դիմաց՝ մինչև 36 Մբ/վ արագություն), uNet M (ամսական 8000 դրամով՝ մինչև 72 Մբ/վ արագություն), ինչպես նաև uNet L սակագնային պլանների միջև (յուրաքանչյուր ամիս 9500 դրամի դիմաց՝ մինչև100 Մբ/վ արագություն)։ Իսկ ամանորին ընդառաջ բոլոր uNet բաժանորները որևէ սակագնային պլանի 12 ամսով միանալու դեպքում առանց հավելյալ  վճարի կօգտվեն նաև Պրեմիում Wi-Fi ծառայությունից։

Ֆիքսված ինտերնետի, IP և շարժական հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի համադրությամբ ամբողջական փաթեթներն այսուհետ ներկայացված կլինեն որպես uMix XS, uMix S, uMix M և uMix L սակագնային պլաններ։ uMix XS փաթեթով նախատեսվում է ամսական ընդամենը 9500 դրամի դիմաց բաժանորդներին տրամադրել 39 հեռուստաալիք և ինտերնետի՝ մինչև 36 Մբ/վ արագություն, ինչպես նաև ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար։ 124 հեռուստաալիք, ինտերնետի՝ մինչև 18 Մբ/վ արագություն և 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար ներառումներով առաջարկը հասանելի կլինի մարզերի բնակիչներին ընդամենը 9000 դրամ ամսավճարով։ Միանալով uMix S փաթեթին՝ ամսական ընդամենը 11 000 դրամով բաժանորդները կստանան 124 հեռուստաալիք, ինտերնետի՝ մինչև 72 Մբ/վ արագություն, ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար, ինչպես նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն։ uMix M փաթեթի բանաձևն է՝ 181 ալիք, ինտերնետի՝ մինչև100 Մբ/վ արագություն + uMediaroom + տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե ամսական ընդամենը 15 000 դրամով։ Ի դեպ, բոլոր այն բաժանորդներն ովքեր կմիանան նշված uMix սակագնային պլաններից մեկին մինչև հունվարի 31-ը, առանց հավելյալ  վճարի  կստանան նաև  Premium Wi-Fi ծառայությունից օգտվելու և ալիքների թեմատիկ փաթեթներից մեկն ընտրելու հնարավորությունը: 

Եվ վերջապես, uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան 195 ալիք, կօգտվեն ֆիքսված uNet ինտերնետից մինչև 120 Մբ/վ արագությամբ, կունենան 2-րդ հեռուստացույցը համակարգին միացնելու հնարավորություն։ Ինտերնետի ավելի մեծ թողունակություն և հասանելիության ավելի մեծ տարածքի անհրաժեշտության դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi ծառայությունը։ Ի հավելումն նշվածի՝ uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն և տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե։ Մինչև հունվարի 31-ը 12 ամսով միանալու դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi Plus ծառայությունն առանց հավելյալ վճարի։ Ու այս ամենն ամսական ընդամենը 20 000 դրամով։

«Ամանորին ընդառաջ Ucom-ը որպես հաճախորդամետ ընկերություն և ֆիքսված կապի շուկայի առաջատար՝ ներկայանում է ավելի պարզ ու ավելի մրցունակ առաջարկով։ Թե՛ IP-հեռուստատեսության uTV, թե՛ uNet ինտերնետի, և թե՛ uMix փաթեթների պարունակությունը շատ հեշտ կլինի պատկերացնել համապատասխանաբար XS, S, M, կամ L տառերին նայելով։ Պարզապես պետք է հստակ պատկերացնել, որ նույնիսկ ամենափոքր նեռառումներով փաթեթն ընտրելով՝ մեր բաժանորդները կունենան էլ ավելի շատ ինտերնետ և ալիքներ իրենց տանը», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11