Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Թաթուլ Մանասերյան. Տնտեսական դիվանագիտության խնդիր ունենք. տեսանյութ
30/11/2019 18:42
Կիսվել

Թաթուլ Մանասերյան. Տնտեսական դիվանագիտության խնդիր ունենք. տեսանյութ

Օրերս մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց՝ անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանն ամենաբարձր տնտեսական ակտիվության ու ՀՆԱ աճի ցուցանիշն է գրանցել, որն ամենաբարձրն է նաև տարածաշրջանում։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մասնակիորեն համամիտ է, բայց հիշեցնում է՝ Հայաստանն ավելի լավ արդյունք էլ է ունեցել՝ երկնիշ։ Շտապեցինք նկատել՝ Հայաստանի տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշի ժամանակ աննախադեպ էր շինարարության ծավալը։

«Շինարարությունն, իհարկե, մեծ դեր է խաղում։ Այն տնտեսական զարգացման  ինդիկատոր է համարվում. ամենաուշն է ընկղմվում ճգնաժամի մեջ և ամենաուշն է դուրս գալիս։ Մինչև երկու տարի առաջ մենք ունեինք բացասական ցուցանիշ, բայց բարեբախտություն է, որ այսօր մեր տնտեսությունը զարգանում է նաև այս մասով։ Ընդ որում՝ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն կախված է եղել շինարարությունից, այլ նաև ոսկերչությունից. եղել է ժամանակ, երբ արտահանման մեծ մասն է կազմել։ Թեև կախվածությունը վտանգավոր է, ուստի պետք է ձգտել դիվերսիֆիկացնել ՀՆԱ կառուցվածքը. որքան շատ լինեն տնտեսության մրցունակ ճյուղերն, այնքան ավելի անկաշկանդ կզարգանա տնտեսությունը», – ասում է տնտեսագետն ու նկատում՝ տնտեսական ակտիվության աճն, իհարկե, լավ է, բայց հարց է, թե որքանով է այն ներառական։ Մանասերյանը հույս ունի, որ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը քայլ է դեպի ներառականություն։

Մեզ հետաքրքրեց նաև, թե որքանով է օգտավետ Հայաստանի տնտեսական արտաքին քաղաքականությունը։ Մասնագետը նկատեց՝ տնտեսական դիվանագիտության խնդիր ունենք։ Հիշեցնենք՝ օրերս Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահությունը, մասնավորապես, ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը։ Մանասերյանը սա հնարավորություն է համարում, որում բացառիկություն չկա, բայց հարց է՝ ինչպես կօգտագործի Հայաստանն այդ հնարավորությունը՝ հօգուտ մեզ, թե հենց այնպես։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75