Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալուց
02/12/2019 14:56
Կիսվել

Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալուց

«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով` Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Սամվել Կարապետյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ, սակայն Կարապետյանը հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում եւ չի կարող ներկայանալ, բացի այդ, ցանկանում է օգտվել Սահմանադրության իր իրավունքից եւ հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասաց Հարությունյանը:

Ավելի վաղ` Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս տարվա հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ՝ մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքների, ճակատային, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: Նա պատմել է, որ նախորդ օրը ժամը 19:30-ի սահմաններում բռնության է ենթարկվել Նարեկ Կարապետյանի և նրան ուղեկցող երեք այլ անձանց կողմից, իսկ ժամեր անց՝ գիշերը, Կարապետյանը թվով 10 անձանց հետ իրեն և ընկերոջը ծեծի է ենթարկել, սպանության սպառնալիքներ տալով շորթմամբ պահանջել առանձնապես խոշոր չափի գումար:

Ըստ Քննչական կոմիտեի՝ օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա Նարեկ Կարապետյանը շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ և պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար: Մերժում ստանալով՝ Կարապետյանը զանգահարել է տուժողին և հանդիպման կանչել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև այլ անձինք, տուժողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու և նրա հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով շորթման հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գործարար Վահե Պարազյանը հայաստանյան մի շարք լրատվամիջոցների պատմել էր, որ բռնության է ենթարկվել Նարեկ Կարապետյանի կողմից, քանի որ հրաժարվել է վճարել 10 միլիոն եվրո:

ՔԿ վարույթում քննվող քրեական գործով Սամվել Կարապետյանին հարցաքննելու ցուցում էր տվել դատախազությունը:

Նարեկ Կարապետյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը որևէ նման միջադեպի՝ ասելով, որ իրեն ուղղված մեղադրանքները բանսարկություն են:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59